ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ասում են` սպասեք». Կութի խոտհարքերն ու արոտավայրերը ադրբեջանցիներն են հսկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում վերջին օրերին իրադրությունը համեմատաբար հանգիստ է։ Կրակոցներ, հայերի ու ադրբեջանցիների միջև բախումներ չեն եղել, բայց գյուղացիները, որոնց ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է, առայժմ ստիպված են անասուններին գյուղամերձ դաշտերում ու արոտավայրերում արածեցնել, որովհետև Կութի խոտհարքերն ու արոտավայրերը ադրբեջանցիներն են հսկում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կութ վարչական շրջանի ղեկավար Սիմա Չիթչյանը։

«Առաջին օրը, երբ հովվին թուրքերեն ասել են` իջեցրեք անասուններին, մեր անասնապահներն էլ այնտեղ չեն հասնում։ Ամենքն իրենց անասուններին գյուղի մոտակա արոտավայրերում են արածացնում, բերում։ Մարդ կա`տանը մոտ խոտհարք կամ վարելահող ունի, որ չի ցանում, հիմա այնտեղ է արածացնում»,- ասաց նա։

Վարչական շրջանի ղեկավարի խոսքով` այսպես երկար շարունակվել չի կարող։ Սպասում են, որ համայնքի ղեկավարը, մարզպետը կառավարության հետ մի լուծում գտնեն, որ թշնամու ապօրինի զավթած խոտհարքերն ու արոտավայրերը նորից գյուղացիներին վերադարձնեն։ Բոլոր պաշտոնյաները նույն բանն են ասում` սպասենք, տեսնենք` ինչ է լինելու, ինչ են ստորագրելու։

«Գյուղացիներն առայժմ մի կերպ յոլա են տանում։ Արդեն խոտն էլ է պրծնում, եթե այսպես մնաց, չգիտեմ` ինչ կանեն գյուղացիները։ Թե՛ արոտավայրերը, թե՛ խոտհարքները վտանգի տակ են։ Ոչ ոք չի բարձրանա այնտեղ` խոտ քաղի, ոչ էլ անասունն են տանում»,- նշեց Չիթչյանը։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular