ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկ Մյասնիկովը ներկայացրել է օգտակար համարվող սննդամթերքի տեսակները, որոնք իրականում վնասակար են օրգանիզմի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա ընդհանուր առողջական վիճակի ու ինքնազգացողության համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հարստացնել սննդակարգն օգտակար մթերքով։ Այնուամենայնիվ գոյություն ունեն օգտակար համարվող սննդամթերքի տեսակներ, որոնք իրականում բնավ օգտակար չեն և կարող ոչ միայն անարդյունավետ լինել, այլև վնասակար։

Ռուս հանրահայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ներկայացրել է օգտակար համարվող նմանատիպ սննդամթերքի տեսակներից մի քանիսը՝ բացատրելով՝ ինչու են դրանք իրականում վնասակար առողջության համար։

«Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդաշարի եթերում մասնագետը նշել է, որ նման մթերք կարող է համարվել գեմատոգենը, որը համարվում է շատ օգտակար արյան համար։ Մասնագետի խոսքով՝ այս մթերքն օգտակար համարելը բավական սխալ է, քանի որ ներկայում այն չի պարունակում արյան օգտակար բաղադրիչներ ու երկաթ, սակայն փոխարենը հարուստ է մեծ քանակությամբ օրգանիզմի համար վնասակար ճարպերով ու շաքարով։

Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել շատ զգույշ լինել նաև նարնջի հյութ օգտագործելիս, քանի որ առաջին հայացքից օգտակար համարվող այս մթերքը նույնպես կարող է վտանգավոր լինել։ Այս հյութը հարուստ է մեծ քանակությամբ վիտամին C-ով ու կալցիումով, ինչի շնորհիվ էլ համարվում է օգտակար առողջության համար, սակայն միևնույն ժամանակ այն կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի համար՝ բարձրացնելով հիպերգլիկեմիայի ու ինսուլինակայունության զարգացման վտանգը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ շաքար։

Մյասնիկովը նաև խորհուրդ է տվել հրաժարվել սպիտակաձավարի շիլայից, որը բացարձակապես օգտակար չէ։ Այն պարունակում է շատ մեծ քանակությամբ օսլա, ինչը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումների։ Նման տատանումները բարձրացնում են մետաբոլիկ խանգարումների, ինսուլինակայունության ու ճարպակալման հավանականությունը, ուստի այս մթերքը խորհուրդ է տրվում բացառել սննդակարգից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular