ԱՀԿ-ի տնօրենը զգուշացրել է պանդեմիայի երկրորդ տարում մահվան թվի ավելացման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrbc.ru-ն գրում է, որ COVID-19-ի համաճարակի երկրորդ տարին կարող է հանգեցնել ավելի շատ մահերի, քան առաջինը: Այդ մասին ճեպազրույցում ասել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Թեդրոս Ադան Գիբրեյեսուսը:
«COVID-19-ն արդեն ավելի քան 3.3 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել, և մենք այդ համաճարակի երկրորդ տարվա այնուղու վրա ենք, որ այն շատ ավելի մահացու կլինի, քան առաջինը», - զգուշացրել է նա:
Գիբրեյեսուսն առաջարկել է, որ պետությունները պայքարեն կորոնավիրուսային վարակի տարածման դեմ մի շարք միջոցառումների միջոցով, ներառյալ պատվաստումները և այլն:
ԱՀԿ գլխավոր տնօրենը նաև հորդորել է պատվաստանյութերի մեծ քանակությամբ դոզաներ ունեցող երկրներին կիսվել նրանց հետ, ովքեր Կովաքս մեխանիզմի միջոցով հնարավորություն չունեն պատվաստանյութ ստանալ: Վերջինս նա անվանել է պատվաստումների ընթացքում արդարության հասնելու ամենաարագ ձևը:
Տարբեր երկրներում պատվաստանյութերի անհավասար հասանելիության թեման բարձրացրել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը, որը կոչ է արել պայքարել «պատվաստանյութերի ազգայնականության» դեմ: Նա նշել է, որ պատվաստանյութերը հիմնականում մատակարարվում են զարգացած երկրներին, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող երկրները դրանք չեն ստանում:
Խնդիրը լուծելու համար նա կոչ է արել ֆինանսավորել Կովաքս նախաձեռնությունը, որը ստեղծվել է ամենաաղքատ երկրներին պատվաստանյութեր տրամադրելու համար: Գուտերեշը շեշտել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պետք է համարվի համաշխարհային հանրային բարիք:
ՄԱԿ-ի ղեկավարը խոստովանել է, որ աղքատ երկրներում հիվանդության ակտիվ տարածմամբ, որտեղ պատվաստումների «զգալի բաց» ևս կա, կարող են հայտնվել վիրուսի մուտացիաներ, որոնք դիմացկուն են ստեղծված պատվաստանյութերի նկատմամբ:
Ավելի վաղ, Սան Պաուլոյի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Դոմինգո Ալվեսը Բրազիլիան անվանել էր իդեալական լաբորատորիա COVID-19 նոր շտամների առաջացման համար, քանի որ այդ երկրում հիվանդացությունը բարձր մակարդակի վրա է, և չկա պատշաճ սանիտարական հսկողություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը