ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Lեգենդար Շառլ Ազնավուրն այսօր 97 տարեկան կդառնար

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայիսի 22-ին աշխարհի հայերը տոնում են փոքրիկ Հայաստանի անունը մոլորակի տարբեր անկյուններում հնչեցրած մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի 97-ամյակը: 

Հարյուրավոր ռեպորտաժներ, ֆիլմեր ու հաղորդումներ նրա մասին, բայց ամեն անգամ Ազնավուրի հսկայական արխիվը փորփրելիս հնարավոր է լինում մի նոր Ազնավուր բացահայտվել:

Ապրեց 94 տարի և նույնիսկ փառքի գագաթնակետին չմոռացավ, թե ով է իրեն ձեռք մեկնել… Երախտիքի զգացումն ու անսահման սերը Ազնավուրի հետ էին հենց ծնված օրից: Դրա մասին են վկայում նրա ինքնակենսագրականները: Մինչև վերջ խոսեց ու պատմեց Ֆրանսիական շանսոնի չմարող աստղի՝ Պիաֆի մասին, և նույնիսկ կատարեց Էդիթի՝ սիրահարված կնոջ ապրումների մասին «Կյանքը վարդերի մեջ» երգը. քիչ տղամարդիկ այդ քայլին կդիմեին:

Tert.am-ը գտել է այդ դրվագն ու մեկտեղել շանսոնյեի մասին տեսանյութում, որտեղ կան նաև Մստիսլավ Ռոստրոպովիչի և Շառլ Ազնավուրի 1995-ին տեղի ունեցած լեգենդար ելույթի կադրերը, երբ Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահության ստանձման առթիվ նրանք կատարեցին շանսոնյեի գրած «Sa jeunesse» («Սա ժյոնեսը»)՝ ակնթարթի նման անցնող գնացող երիտասարդության  մասին երգը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular