ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանճարների գյուղը. հայկական գյուղը կարող է դառնալ «սիլիկոնյան հովտի» նմանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv-ն գրում է, որ Քանաքեռավան գյուղը կարող է դառնալ հայկական «Սիլիկոնային հովիտ»: Երևանից ՏՏ ընկերություններն արդեն տեղափոխվում են այնտեղ, իսկ տեղի փողոցները անվանում են հայտնի ֆիզիկոսների, մաթեմատիկոսների և աստղագետների անուններով: Ներկայումս Քանաքեռավանում հատկապես ուշադիր են ուսումնասիրվում գիտնականների, մաթեմատիկոսների և աստղագետների կենսագրությունները: մարդիկ ուզում են ամեն ինչ իմանալ նրանց մասին, ում անուններով են կոչվում փողոցները, ասել է տեղի միակ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Մանվել Ալեքսանյանը:

«Դպրոցականները համացանցում փնտրում են այն գիտնականների անունները, որոնց անունով կոչվել են մեր փողոցները: Նրանք գալիս են ինձ մոտ և պատմում իրենց հայտնագործությունների մասին, հարցնում են, թե արդյո՞ք նրանք այլ նվաճումներ ունեն: Եվ ես խոսում եմ այդ մարդկանց այլ արժանիքների մասին: Տնից դպրոց գնալիս ես քայլում եմ չորս փողոցներով, որոնք կոչվում են մեծ գիտնականների անուններով, և դա ինձ համար մեծ հաճույք է», - պատմել է ուսուցիչը:

«Ես ապրում եմ ֆրանսիացի ֆիզիկոս և աստղագետ Լեոն Ֆուկոյի անունով փողոցում: Ես շատ բան գիտեմ նրա և նրա գյուտերի մասին: Նա ստեղծել է մի մեխանիզմ, որը կոչվում էր «Ֆուկոյի ճոճանակ», որը ցույց էր տալիս երկրի պտույտը իր առանցքի շուրջը», - պատմել է 11-րդ դասարանի աշակերտ Էդիտա Քամալյանը: «Ես ապրում եմ Նիկոլա Տեսլայի փողոցում: Երբ ես սկսեցի ուսումնասիրել նրա կյանքը, գտա շատ հետաքրքիր մանրամասներ: Իհարկե, ես դա պատմեցի իմ  ընկերներին: Շատ հետաքրքիր է», - ասել է 10-րդ դասարանի աշակերտուհի Մելինե Ենոքյանը:

Քանաքեռավանը Երևանից 20 րոպե հեռավորության վրա է: Տեղական վարչակազմը կանգ չի առել փողոցները վերանվանելու մեջ: Նրանց արդեն հաջողվել է «հրապուրել» երեք ՏՏ ընկերությունների, որոնք իրենց գրասենյակները տեղափոխել են գյուղ:

«Երևանում մենք խնդիր ունեինք. ստիպված էինք ընդլայնել, բայց հարմար տարածքներ չկային: Եվ երբ մենք հայտնաբերեցինք Քանաքեռավանը, որը մայրաքաղաքին և մոտ է, և միևնույն ժամանակ զգացողություն կա, որ դու քաղաքից դուրս ես: Մենք կարողացանք այստեղ արտադրությունն ընդլայնել: Մեր աշխատակիցները հիմնականում գալիս են Երևանից, բայց շուտով իմ երկու գործընկերները կտեղափոխվեն այստեղ ապրելու», - ասել է ինժեներ Գևորգ Փարսյանը:

Տեղի բնակիչները հույս ունեն, որ իրենց գյուղը կարող է հետաքրքրել նաև զբոսաշրջիկներին, ովքեր, որպես կանոն, գծում են իրենց երթուղիները շրջանցելով Քանաքեռավանուն: Նրանք նախատեսում են վերանվանված փողոցները զարդարել հատուկ օբյեկտներով:

«Յուրաքանչյուր փողոցում, իր անվանմանը համապատասխան, մենք նախատեսում ենք տեղադրել գիտնականի գյուտի խորհրդանիշ: Օրինակ, Նիկոլա Տեսլա փողոցում կլինի «Տեսլա գնդակ», - ասել է գյուղապետարանի առաջատար մասնագետ Անահիտ Սաֆարյանը:

Գյուղական համայնքում բնակվում է շուրջ 4 հազար մարդ: Քանաքեռավանցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Եվ հիմա նրանք երազում են, որ շուտով իրենց հայրենի գյուղը վերածվի Հայաստանի գիտական ​​մայրաքաղաքի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular