ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի 20 տարվա չարդարացված հույսերը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021 թվականի ապրիլի 14-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեղադրելով նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը, հայտարարել էր.
«Հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ինքն ուզում է:

…Եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես»։
Այս իրողությանը զուգահեռ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայկական կողմին կոչ է արել հրաժարվել Արցախի կարգավիճակի հարցից, ճանաչել այն որպես Ադրբեջանի մաս եւ փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ խոստանալով, որ դրանից հետո պատրաստ է հայկական կողմի հետ սերտ համագործակցության՝ էներգակիրների մատակարարման ոլորտում։
Իսկ ինչպես են արձագանքում Ալիեւի պահանջներին ՀՀ խաղաղասեր իշխանությունները։
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում չի բացառել, որ Հայաստանից գյուղեր եւ անկլավներ են փոխանցելու Ադրբեջանին։ Պետրոս Ղազարյանի հարցին՝ հնարավոր է արդյոք դեմարկացիայի արդյունքում ՀՀ-ից գյուղեր, անկլավներ տրվեն Ադրբեջանին, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Որեւէ մեկը չի կարող այդ հարցին հստակ պատասխանել. մենք ինչ ենք անում, ինչպիսի սահմաններ ենք ունենալու, դա պետք է բանակցվի, պետք է քննարկվի»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարել է. «Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ խորհրդային ժամանակներում Խորհրդային Հայաստանն ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, եւ հակառակը։ Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում այդ դելիմիտացիայի շրջանակներում, կարող են չդառնալ, կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը»։ Նման մի միտք ԱԺ արտահերթ նիստին նշել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության՝ իրականացնելու Ալիեւի՝ 20 տարիների չարդարացված հույսերը ու սահմանազատման գործընթացով մի շարք գյուղեր ու տարածքներ հանձնելու Ադրբեջանին։ Եվ, որպես ձեռքբերում, նշում է, թե Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները կակտիվանան։ Այս ամենն ինչի՞ գնով. բա արցախյան երկու պատերազմների ժամանակ հազարավոր նահատակվածների հիշատա՞կը…»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular