Ազարը նորից վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏ«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը նորից վնասվածք է ստացել։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ բելգիացին մկանային վնասվածք է ստացել, նա բաց կթողնի Լա լիգայի վերջին տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղը։
Ազարը այս մրցաշրջանում մադրիդյան ակումբի 52 պաշտոնական խաղից 30-ը բաց է թողել վնասվածքների պատճառով։ Նա մասնակցել է 21 խաղի, որոնցից միայն 11-ում է եղել մեկնարկային կազմում։