ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես այլևս չեմ խոսելու այս քրեական գործից, բայց իմ իրավունքները և բարի համբավը պաշտպանելու եմ բոլոր ատյաններում. Արմեն Գևորգյանի պատասխանը ՀՔԾ հաղորդագրությանը

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՔԾ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել:

Ի պատասխան ՀՔԾ հաղորդագրության, Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել՝«մանրամասներ» ներկայացնելով ինձ առաջադրված նոր մեղադրանքից։

Ծայրից ծայր սուտ, լկտի սուտ, իրականության հետ որևէ կապ չունեցող հորինվածք։ Այսքանով կարող էի ավարտել։
Բայց այս անգամ ուզում եմ լիաթոք օգտվել չլռելու իմ իրավունքից ու շարունակել։

Երբ ես շատ տարիներ առաջ Ռուսաստանից եկա Հայաստան, այնտեղ թողեցի իմ շատ ավելի անհոգ կյանքը, մերժելով ավելի կրթվելու կամ բիզնեսով զբաղվելու իմ կարող բարեկամների առաջարկները։ Ես վերադարձա հայրենիք, որովհետև ուզում էի օգտակար լինել իմ երկրի կայացմանը, որովհետև երկիրը ամենևին բարվոք վիճակում չէր։
Վստահաբար քիչ բան չեմ արել, բայց նաև շատ բաներ չհասցրեցի. Օրինակ ձևավորել դատաիրավական անաչառ համակարգ, որը կծառայեր պետությանը, այլ ոչ թե օրվա իշխանությանը։

Ինձ ներկայացված մեղադրանքում ոչ միայն ճիշտ բառ չկա, այլև կան զավեշտի հասնող ձևակերպումներ։

Այո, ես ունեցել եմ բարեկամներ, ովքեր եղել են ոչ միայն խորհրդային Հայաստանի ամենաունևոր մարդկանցից մեկը, ում ավագ սերնդի մարդիկ շատ լավ հիշում են, ճանաչում, այլ անկախ Հայաստանի գործարար շերտի հիմնադիրներից։ Այո, ես ունեցել եմ բարեկամներ, ովքեր օտարերկրյա խոշորագույն կորպորացիաներում են աշխատել կամ հենց այդպիսիները հիմնադրել. Շեշտում եմ տասնամյակներ առաջ, երբ ես դպրոցական էի այդ մարդիկ եղել են կայացած ու ունևոր դեմքեր։ Հիմա այդ մարդկանց գույքը կամ ունեցվածքը վերագրել ինձ՝ նշանակում է ծաղրել իրավագիտությունը։

Հասկանում եք բոլոր մարդիկ, այդ թվում ունևոր կարող են ունենալ երեխա, թոռներ, որոնց կարող են գույք կտակել կամ նվիրել։ Հիմա կասկածի տակ դնել, թե ինչու է թոռը իր մահացած պապից գույք ժառանգել՝ աբսուրդի ժանրից է։
Օրենքի տեսակետից սա իրավական նիհիլիզմ է, բայց մարդկային տեսակետից ՀՔԾ-ի արածը դիակապտություն է, անհարգալից վերաբերմունք, ծաղրանք մահացած մարդկանց հանդեպ։
Ի դեպ, ՀՔԾ-ի « ֆինանսիստներին» ուզում եմ ասել, որ ձեր ուռճացրած թվերը կոչվում են ներդրում և նաև այդ մարդկանց ներդրումների շնորհիվ է, որ այսօր դուք նստած եք նոր, վերանոգորգված շենքում և ստանում եք հավելավճարներ։ Մի պահ մտածեք, թե ձեր այս քայլերից հետո քանի-քանի ներդրող է մտքափոխվելու Հայաստանում ներդրում անել։

Անհավանական զուգադիպությամբ ՀՔԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրում հենց այն օրը, երբ երկրի գործող վարչապետը պատրաստվում է ստորագրել անկախ Հայաստանի ամենաաղետալի փաստաթղթերից մեկը։
Երբ ողջ հայությունը ստորացված դիտում է հայ զինվորականների նվաստացման կադրերը, իրավապահ համակարգը ոչ թե այդ ազգային խայտառակության պատասխանատուների հանդեպ է գործ հարուցում, այլ՝ իմ։
Բայց ուզում եմ ասել. Սա իմ երկիրն է, սա իմ երեխաների երկիրն է, սա իմ նման մտածող հարյուր հազարավոր մարդկանց երկիրն է, և մենք անելու ենք ամեն ինչ ազգային արժանապատվության վերականգնման և երկրի զարգացման համար։ Ու դուք ամաչելու եք։
, այդ թվում ՄԻԵԴ-ում։ Ու նաև անելու եմ ամեն ինչ՝ օր առաջ երկրում նոր, էֆեկտիվ իշխանություն ձևավորելու համար, որպեսզի դուրս գանք ազգային ստորացման այս էջից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular