ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի բռնապետն ակնարկում է, որ Արցախը Նախիջևանի ճակատագրին է արժանանալու․ Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն Հովհաննսիյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բաքվի բռնապետն ինքն է օրակարգ թելադրում։

Այսօր Բաքվի բռնապետը փորձում է արհեստականորեն Արցախի հարցը դուրս մղել ընդհանրապես Հայ-ադրբեջանական իբրև թե սպասվող շփումների օրակարգից՝ այն համարելով լուծված։ Ադրբեջանը գերիների պահումը ոչ այնքան որևէ տարածքի, կամ ճանապարհի զիջման համար է, այլ պարզապես թեման մեր օրակարգի առաջնային խնդիր պահելու համար է։ Այսօր արդեն դրան է գումարել նաև Սյունքում և Գեղարքունիքում ստեղծած վիճակը, ինչպես նաև շրջանառության մեջ դրած կեղծ օրակարգով սահմանազատման հանձնաժողովի ստեղծումը։

Բաքվի բռնապետը պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո մի քանի անգամ ասել է, որ եթե անհանգստանում եք Ղարաբաղի հայերի համար, ապա հավաքեք և այդ տեղից տարեք։ Սա նշանակում է, որ Բաքվի բռնապետն ակնարկում է, որ Արցախը Նախիջևանի ճակատագրին է արժանանալու։

Չի կարելի հավատալ և վստահել Բաքվի բռնապետի կուլիսային և ոչ մի բառին ու երդմանը, չի կարելի ոչ մի խոստման հավատալ, փորձել ուղիղ կապով ինչ-որ երաշխքիներ կորզել, դա ինքնախաբեություն է։ Բաքվի բռնապետը արդեն քանի տարի վստահ ասում է, որ ցանկացած հարց ինքը լուծելու է պատերազմի ճանապարհով, այնպես որ լավ կլինի պարզապես զբաղվել բանակը շտապ արդիականացնելու, թիրախային սպառազինությամբ զինելու, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծել և գրագետ սպայական կազմ ներգրավել գործընթացներին։

Այսօր Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ցանկացած պնդում, պահանջ, նախապայման պետք է հակադարձվի իրենց մոտ անօրինական պահովող ռազմագերիների փաստով։ Այնպես որ, պետք չէ պնդումները, պահանջները , նախապայմանները ընդունել ի գիտություն և դա դնել սեղանին որպես քննարկման նյութ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular