ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը մանրամասներ է պատմել Խոզնավար գյուղ այցելությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի հարցերով ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի ու խմբի անդամների հետ այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ, որտեղ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև: Նրանք հանդիպել են բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հայտնեց, որ ոլորտային պատասխանատուները զրուցել են բնակիչների հետ, տեղում փորձել հասկանալ իրավիճակը, լսել են բնակիչների հուզող խնդիրները թե անվտանգային միջավայրի, թե ենթակառուցվածքների հետ կապված։

«Տեղ համայնքի Խնածախ գյուղում կայացավ միջգերատեսչական նիստը, որտեղ քննարկվեցին այդ թվում նաև Տեղ համայնքի, մասնավորապես՝ Խոզնավար գյուղին վերաբերվող հարցերը»,- ասաց Մարտիրոսյանը։

Հարցին, թե արդյոք բնակիչների շրջանում խուճապային տրամադրություն կա, Մարտիրոսյանը պատասխանեց, որ իր գնահատմամբ որոշակիորեն կա անհանգստություն, բայց տրամադրությունները խուճապային չեն։

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարը նաև խոսեց հետագա քայլերի մասին՝ նշելով, որ պարբերաբար նմանատիպ այցելություններ կլինեն Խոզնավար գյուղ։

«Մարզպետի և մարզպետարանի մակարդակով այցելությունները բավականին հաճախ են, ինչպես նաև Սյունիքի հարցերով՝ ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի կողմից»,- ասաց Մարտիրոսյանը։

ՀՀ զինվորական դատախազության Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ մի խումբ զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասով (երկու դրվագ), 300.2-րդ հոդվածով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular