ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2021 թվականի ապրիլ ամիսը եւս առանձնանում է դրական ցուցանիշով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի աշխատաշուկայի համար 2021 թվականի ապրիլ ամիսը եւս առանձնանում է դրական ցուցանիշով : Այս մասին այսօր՝ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է  ՊԵԿ նախագահ  Էդվարդ Հովհաննիսյանը։

Ըստ նախագահի 2021 թվականի 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերի քանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 4000-ով՝  դառնալով մոտ 626000,  ավելացել է նաև ընդհանուր աշխատավարձի ֆոնդը՝  կազմելով մոտ 133 մլրդ, ավել է հավաքագրվել նաև  եկամտային հարկը՝  ավելի քան 28 մլրդ, ինչպես նաև միջին աշխատավարձը՝ ավելի քան  212 հազար դրամ։ Էդվարդ Հովհաննիսյանը այս ցուցանիշները համեմատել է նաև 2019 թվականի հետ և արձանագրել, որ  2019 թվականի համեմատ 2021 թվականին մենք ունենք 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերի  34000 դրական տարբերություն  և  մյուս բոլոր  ցուցանիշներով այդ տարբերությունները 2021 թվականին եղել են դրական։

ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը  իր ֆեյսբուքյան էջում ևս կիսվել է այս  ցուցանիշով։

Ըստ պատգամավորի 2021թ. ապրիլին ՊԵԿ-ն արձանագրել է 626414 աշխատատեղ, որոնց ընդհանուր եկամուտը/հարկման բազան կազմել է 133.2 մլրդ դրամ։ 2020թ. ապրիլի համեմատ (երբ աշխատաշուկան կորոնավիրուսի ու լոկդաունի հետևանքով շատ խորը անկում գրանցեց) աշխատատեղերն աճել են` 78676-ով, իսկ եկամուտը` 21.5 մլրդ դրամով։

Պատգամավորը  նշել է նաև, որ աճը գրանցվել է ոչ միայն 2020 թվականի համեմատ, երբ Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարված կորոնավիրուսի պատճառով, այն  նաև ոչ կորոնավիրուսային՝ 2019թ. ապրիլի համեմատ աշխատատեղերն աճել են` 33824-ով, իսկ եկամուտը՝ 22.8 մլրդ դրամով։   

        Աշխատատեղ Հարկման բազա,մլրդ                     դրամ Միջինում մեկ աշխատողի աշխատավարձ,հզր            դրամ
2019 ապրիլ         592 590           110,3           186,2
2020 ապրիլ         547 738           111,7       203,9
2021 ապրիլ         626 414           133,2        212,7

Սոնա  Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular