ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ ցանկությունն այն է, որ այն ինչը մերն է, մերը մնա․Արթուր Աբրահամ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցանկանում եմ, որ իմ ազգում լինի խաղաղություն, ոչ մեկը ոչ մի խնդիր չունենա։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Կառավարության շենքի առջեւ՝ լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը։

Նա հայտնեց, որ բողոքի ակցիային չի մասնակցում, պարզապես անցնում էր Կառավարության շենքի մոտով դեպի ավտոմեքենան։

«Քաղաքական հարցերին ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ ես մարզիկ եմ։ Ուղղակի խնդրում եմ, որ բոլորն իրենց մաքսիմում ջանքերով այնպես անեն, որ մեր երկրում խաղաղություն լինի, որ ոչ մի զինվորի մազը չծռի, իսկ ոնց դա կլուծվի, թող քաղաքական գործիչները որոշեն։ Իմ ցանկությունն այն է, որ այն ինչը մերն է, մերը մնա։ Մենք մեր հողից մի կտոր մեկ ուրիշի չպետք է տանք։ Մենք պետք է համախմբված լինենք, ուժեղ լինենք, որ կարողանանք հաղթել»,- ասաց Արթուր Աբրահամը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular