ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խղճում եմ Ալիևին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարակվել․ Լապշինը՝ ՄԻԵԴ որոշման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճիշտն ասած, ես մի փոքր խղճում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նա վաղուց  նման նվաստացման չէր ենթարակվել: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուսաստանից բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Սկզբում նա անձամբ և ամենաբարձր մակարդակով մեկնաբանում էր իմ ձերբակալման հետ կապված այս ամբողջ պատմությունը, քննարկում էր Լուկաշենկոյի հետ, պարծենում էր, ուղարկում էր իր անձնական ինքնաթիռը հատուկ նշանակության ջոկատներով իմ հետևից, հայտարարություններ էր անում ճանապարհորդ Լապշինի գործում «ադրբեջանական արդարադատության» գերակայության մասին: Ամեն ինչ այնքան լավ էր սկսվել:
  
Բայց հետո գործերը սկսեցին վատանալ: Իմ դատի գործով փակուղի մտան` չիմանալով ինչ անել, խայտառակվեցին ամբողջ աշխարհի առաջ, իրենց կողմն ուղղեցին Եվրամիության, Ռուսաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի և բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունները, ինձ վրա հարձակվեցին Ադրբեջանի ամենապաշտպանված բանտում` ցույց տալով, որ Իլհամ Ալիևը կորցրել է վերահսկողությունն իր երկրի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ:

 Այնուհետ, խուճապի մեջ, Ալիևը կրկին անձամբ սկսել էր հայտարարություններ անել, թե իբր Լապշինն է իրեն կախել, իսկ մենք նրան փրկել ենք: Իսկ նրա խորհրդական Ալի Հասանովը ուրախությամբ ու բազմիցս հայտարարում էր, որ Լապշինը, որն իբր կոմայի մեջ էր Բաքվի հիվանդանոցներից մեկում, շնորհակալական նամակներ է գրել նախագահ Ալիևին: Եվ այժմ ՄԻԵԴ-ը պաշտոնապես հաստատել է, որ նամակները կեղծ են, իսկ Լապշինը երբեք ոչ մի նամակ չի գրել Ալիևին: Նշանակում է, որ Ալիևի մերձավոր շրջապատը նրան հիմարի տե՞ղ է դրել: Դա ինձ հիշեցնում է թե ինչպես էր 70-ական թվականներին գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը գնում ձկնորսության, ջրասուզորդներն էլ ձուկ էին կպցնում կարթին, և նա ուրախությամբ ասում էր. «Օ՜, այսօր բախտս բերում է, որսը լավն է»:

Ադրբեջանի նախագահի համար այս ամբողջ պատմությունը մի խայտառկ մղձավանջ է: Դուք նկատել եք, որ ՄԻԵԴ-ը որոշումն ընդունել է երկու օր առաջ, բայց բացարձակապես բոլոր լրատվամիջոցները Ադրբեջանում լռում են: Ոչ մի հոդված, ոչ էլ մեկնաբանություն: Ենթադրում եմ, որ նրանք սարսափահար  խորհրդակցում են, թե ինչ պետք է անեն հիմա և ինչպես բացատրել այս ազգային ամոթը իրենց ժողովրդին, և մի բան էլ նվաստացած վճարեն Լապշինին 30 000 եվրո:

Կարծում եմ ՝ վաղը կամ մյուս օրը Բաքվի քարոզիչները հրահանգներ կստանան և կսկսեն հրատարակել հետևյալ ապուշ վերնագրերը.

- Լապշինը վճարել է Եվրոպային, բայց ճշմարտությունը մեր կողմն է:

- Հայերն իրենք են փորձել սպանել Լապշինին ադրբեջանական բանտում, իսկ մենք մեղավոր չենք:

- Եվրոպան չի սիրում Ադրբեջանը, քանի որ մենք իսլամի հետևորդ ենք»,-գրել է Լապշինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular