ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դիտարկվում է «Սպուտնիկ-V»–ի արտադրության հնարավորությունը ՀՀ–ում և Ղրղզստանում». Պուտին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դիտարկվում է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի` Հայաստանում և Ղրղզստանում արտադրության հնարավորությունը: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է այսօր հեռավար կարգով անցկացված ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

ՌԴ նախագահը շեշտել է, որ ԵԱՏՄ երկրների համաճարակաբանական անվտանգությունն ամրապնդվել է այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը կարողացավ օպերատիվորեն ստեղծել երեք սեփական, արդյունավետ և անվտանգ պատվաստանյութներ` կորոնավիրուսի դեմ։ Իսկ չորրորդը ՝ «Sputnik Light»–ը, շուտով գործարկվելու է:

««Սպուտնիկ-V»-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացվել է ինչպես Ղազախստանում, այնպես էլ Բելառուսում: Ռուսաստանը պատվաստանյութերի իր տեխնոլոգիան փոխանցող միակ երկիրն է: Դիտարկվում է նաև Հայաստանում և Ղրղզստանում նման արտադրության կազմակերպման հնարավորությունը»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով` մինչև տարեվերջ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է պատրաստեն գործողությունների ծրագիր՝ բնակչությանը կենսական նշանակության դեղամիջոցներ տրամադրելու համար և՛ կորոնավիրուսի, և՛ այլ վտանգավոր հիվանդությունների բուժման համար:

ՌԴ նախագահն անդրադարձել է նաև «Ճամփորդի՛ր առանց  Covid-19-ի» թվային հավելվածին, որը գործարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սահմանի անցման կետում գործում է սանիտարական հսկողության պարզեցված ընթացակարգ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular