ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ սաքե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրեթե բոլորը գիտեն, թե ինչ է սաքեն: Շատերը դա համարում են բրնձից պատրաստված օղու տեսակ: Սակայն դա այդպես չէ: Իրականում սաքեն ոչ միայն օղի չէ, այլ նաև ալկոհոլային խմիչքների առանձին շարքի ներկայացուցիչ է:

Սաքեի պատմությունը ոչ մեկ հարյուրամյակի է, այն բավականին հին է, և իհարկե, ծագել է Ճապոնիայից: Այս խմիչքի իրական անունը «նիհոնշու» է: Իսկ մեզ հայտնի «սաքե» բառը տեղական ճապոնական ժարգոնից է, որը նման է նրան, եթե ասենք Ռուսաստանում օղուն անվանում են օրինակ «սպիտակ» կամ «դառը» խմիչք: Բայց, քանի որ «սաքե» անունն ավելի լավ է արմատավորվել աշխարհում, խմիչքը սկսել են վաճառվել այդ անունով: Այս ալկոհոլային ըմպելիքը պատրաստվում է բրնձի խմորմամբ կամ քացախմամբ: Քանի որ արտադրական գործընթացը ենթադրում է պաստերիզացում այլ ոչ թե թորում, խմիչքը կարելի է վերագրել ավելի շուտ գարեջրի տարատեսակին, քան օղուն: Ավելին, սաքեն ստացվում է անսովոր խմորմամբ, որը իր հատուկ անվանումը ունի՝ բորբոսային խմորում, որն ավելի ճիշտ է:

Սաքեի պատմության մեջ հետաքրքիր փաստ է այն, որ նախկինում եղել է այդ ըմպելիքը պատրաստելու ավանդական մեթոդ, որն ունեցել է իր յուրահատկությունը. խմորումն արագացնելու համար անհրաժեշտ է եղել բրնձի հատիկները ծամել և թքել տարայի մեջ: Ահա հենց այդպես են երկու հազար տարի առաջ այդ խմիչքի վարպետները սաքե ստացել: Ըմպելիքի բաղադրատոմսը ինքնին չի հորինվել Ճապոնիայի բնակիչների կողմից, նրանք որպես հիմք են վերցրել Չինաստանում բրնձի գարեջուր պատրաստելու սկզբունքները այն նորարացնելով այնպես, որ սաքեն ստացվի ավելի թունդ և ունենա իր յուրահատուկ համը: Սկզբում սաքեն նախատեսված է եղել միայն կայսրերի և միապետերի համար: Սովորական ճապոնացիների շրջանում այն ​​տարածվել է միայն 10-րդ դարում: Զանգվածային արտադրության համար սկսել են օգտագործել կոդզի բորբոսաասունկը, որն էլ ճապոնացիներին փրկել է խմիչք ստանալու համար բրնձի հատիկներ ծամելու անհրաժեշտությունից, իսկ դա իր հերթին այդ խմիչքի պատրաստման գործընթացը ավելի հիգիենիկ է դարձրել: Սաքեի արտահանումը եվրոպական երկրներ սկսվել է 17-րդ դարից: Կա կարծիք, որ սաքեն պետք է խմել տաք վիճակում: Իրոք, դա կարելի է այդպես էլ անել: Սակայն ճապոնական ասացվածքն ասում է. «Լավ սաքեն խմում են սառը, իսկ վատը տաք»: Այսինքն տաքացրած սաքեն համարվում է անորակ խմիչք, և որը մարդիկ ուզում են թաքցնել տաքացնելով այն: Հետաքրքիր է այն, որ ներկայումս Ճապոնիայում սաքեն սկսել են գերադասել եվրոպական այլ ալկոհոլային խմիչքներից: Բացի այդ բրնձի «օղին» արտահանվում է այլ բազմաթիվ երկրներ, հատկապես նման ըմպելիքի մեծ պահանջարկ ունեն  Ֆրանսիան և ԱՄՆ-ը:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular