ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն ցանկացել է մուտք ունենալ ամերիկյան սպառազինություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բաքուն ցանկացել է մուտք ունենալ ամերիկյան սպառազինություններին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Նախկինում մենք նման հնարավորություն չունեինք Հայաստանի հետ կոնֆլիկտի պատճառով: Սակայն այժմ՝ հակամարտության ավարտից հետո, մենք ակնկալում ենք, որ կկարողանանք դա անել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, Բաքուն հարաբերությունների զարգացում է ակնկալում Բայդենի վարչակազմի հետ. «Մասնավորապես, մենք կարողեինք ակտիվացնել համագործակցությունը ժամանակակից տեխնոլոգիաների, առեւտրի ոլորտներում, քանի որ փոխադարձ առեւտրի ծավալը բավականաչափ բարձր չէ»:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կարող է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ես ասացի, որ նրանցից նոր առաջարկներ եմ ակնկալում: Ուստի, կարծում եմ, որ այս կազմակերպությունն այժմ նոր առաջարկներ փնտրելու փուլում է: Կարող են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, երկու երկրների ժողովրդի համակեցության վերաբերյալ նոր առաջարկներ առաջադրվել լինել»,- ասել է նա:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular