Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ. Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և ժամանակն է մտածել ապագայի մասին», հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:
Ալիևը նաեւ հայտնել է Հայաստանի հետ համագործակցելու Ադրբեջանի պատրաստակամության մասին:
«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ, չնայած 30 տարվա օկուպացիային: Բայց մեզ անհրաժեշտ է փոխադարձ համագործակցություն, քանի որ մենք հարևաններ ենք և պետք է սովորենք ապրել կողք կողքի», - ասել է նա:
Ադրբեջանի նախագահը համոզված է, որ արցախյան երկրորդ պատերազմն արմատապես փոխել է իրավիճակը տարածաշրջանում: