ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 20)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Օդերևութաբանի համաշխարհային օր, Արևելյան Թիմոր՝ Անկախության օր Ինդոնեզիայից, Կուբա՝ Անկախության օր Միացյալ Նահանգներից, Սաուդյան Արաբիա՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Ինդոնեզիա՝ Ազգային վերածննդի օր, Կամբոջա՝ Զոհերի հիշատակի օր, Կամերուն՝ Ինքնիշխան պետականության ստեղծման օր, Ուկրաինա՝ Բանկային աշխատողի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1562 – Սեբաստիայում գումարված ժողովը ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պիոս Դ-ին:

1851 – ծնվել է արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանը։

1919 - Նախիջևան է մտել հայկական բանակի առաջին վաշտը։

– վախճանվել է դերասանուհի Ազնիվ Հրաչյանը։

1920 – ծնվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը։

1931 – ծնվել է քանդակագործ Սարգիս Յուխանյանը։

1946 – ծնվել է ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը՝ Շերլին Սարգիսյանը:

1950 – ծնվել է անվանի հրաձգուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանը:

1954 – վախճանվել է նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը։

1981 – վախճանվել է արձակագիր Սուրեն Այվազյանը։

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆիլիպինների հետ։

1997 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել էկվադորի հետ։

1990 - ՀԽՍՀ-ում առաջին անգամ անց են կացվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ, որտեղ կոմկուսը պարտվել է Հայոց Համազգային Շարժմանը։

2002 - Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը ցուցադրվել է Կաննում։

2010 - Աշոտ Գիզիրյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:

2019 - առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝ շրջափակվել են հանրապետության բոլոր դատարանների մուտքերը մի քանի ժամով։

2020 - Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

ԱՇԽԱՐՀՈՒՄ

526 - Անտիոքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից զոհվել է մոտ 250 000 մարդ։

1498 – պորտուգալացի ծավագնաց Վասկո դա Գաման եվրոպացիներից առաջինը հասել է Հնդկաստան` շրջանցելով Աֆրիկան։

1506 – վախճանվել է իսպանացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը։

1570 - քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը հրապարակում է առաջին «Theatrum Orbis Terrarum» քարտեզների ատլասը։

1742 - ռուս շտուրման Սեմյոն Չելյուսկինը շնասայլակներով հասել է Եվրասիայի ամենահյուսիսային կետին, որը ի պատիվ նրա անվանվել է Չելյուսկինի հրվանդան։

1756 - եվրոպական պատերազմական թատերաբեմում տեղի է ունեցել Յոթամյա պատերազմի առաջին ծովային ճակատամարտը։

1799 – ծնվել է ֆրանսիացի մեծագույն գրող և թատերագիր Օնորե դը Բալզակը:

1801 - սկսվել է «Նարնջային պատերազմ» անվանումը ստացած երեքշաբաթյա հակամարտությունը Իսպանիայի և Պորտուգալիայի միջև։

 1804 – ծնվել է ռուս երգահան Միխայիլ Գլինկան։

1882 – Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծել են «Եռյակ միությունը»:

1895 - Նյու-Յորքում տեղի է ունեցել ֆիլմի առաջին վճարովի դիտում (հանդիսատեսի համար ցուցադրվել է չորս րոպե տևած  բռնցքամարտի տեսագրություն)։

1896 – վախճանվել է գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կլարա Շումանը։

1900 - Ֆրանսիայում տեղի է ունեցել 2-րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

1901 – ծնվել է հոլանդացի շախմատիստ, մաթեմատիկոս Մաքս Էյվեն։

1902 – Կուբան հայտարարվել է հանրապետություն։

1908 – ծնվել է ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը:

1927 - Մեծ Բրիտանիան ճանաչել է Սաուդյան Արաբիայի անկախությունը։

1940 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  բանտարկյալների առաջին խումբը տեղավորվել է Աուշվիցի նորաբաց համակենտրոնացման ճամբարում։

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Կրետե կղզու գրավման օպերացիան։

1943 - ծնվել է իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոն:

1967 - BBC-ն արգելել է եթեր հերարձակել Բիթլզի  «A Day in the Life» երգը այն պատճառով, որ երգի բառերում առկա են ակնարկներ նարկոտիկներ օգտագործելու վերաբերյալ։

1989 – ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացել է «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնել Թուրքիային, որով իսկ քաղաքական ապաստան է գտել ԱՄՆ-ում:

2002 - Պորտուգալիան ճանաչել է Արևելյան Թիմորի անկախությունը։

2003 - Սուրբ աթոռը հրատարակել է ժամանակակից լատիներենի բառարանը, որի մեջ ներառված են եղել այնպիսի ժամանակակից բառեր ինչպիսիք են տեսահեռախոս, Ինտերպոլ, բեսցելլեր և այլն, որոնց մասին հին հռոմեացիները գաղափար չեն ունեցել։

2019 - Պյոտոր Պրոշենկոյի փոխարեն Ուկրաինայի նախագահ է դարձել Վլադիմիր Զելենսկին։



Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular