ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ ». «Պատիվ ունեմ»-ի ՀՀԿ-ական ցուցակը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ավարտին է մոտենում միավորվելու, դաշինքներ կազմելու շրջանը, մտնում ենք պառակտվելու, բաժանվելու փուլ։ Ինչպեսեւ կանխատեսել էինք՝ նախընտրական ցուցակների կազմման փուլում դաշնակիցներն ու կուսակիցները սկսում են խռովել միմյանցից եւ հեռանալ։ Գրեթե ավարտուն տեսք է ստանում «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը։

«Հայրենիք» կուսակցության անդամները զարմանքով տեղեկացել են, որ իրենք ցուցակի առաջին երկու տասնյակում չկան։ Ցուցակի առաջին մասը կազմվել է Սերժ Սարգսյանի եւ Իշխան Զաքարյանի կողմից։ Թեեւ նախապես Սերժ Սարգսյանն ասել էր, որ ինքը չի լինելու ցուցակում, եւ ցուցակը կազմելու է Արթուր Վանեցյանը, բայց դանդաղ եւ հուշիկ քայլերով նա գործընթացը վերցրել է իր ձեռքը։ Նախ որոշվել է, որ ցուցակը բաշխվելու է համամասնաբար՝ 5 հոգի Վանեցյանի թիմից, 5-ը՝ ՀՀԿ-ից։ Ապա խնդրել է, որ առաջին կնոջ տեղում դրվի իր երիտթեւի ներկայացուցիչը, եւ հաջորդ 5 կանանց տեղերը տվել է Վանեցյանին, իսկ քանի որ «Հայրենիքում» շատ չեն կանայք, ստացվել է, որ ցուցակում հայտնվել են «օտար» կանայք՝ 6-րդ համարն «Իմ քայլից» անկախացած Թագուհի Թովմասյանն է, 9-րդը՝ «Հանրապետությունից» անկախացած Թեհմինա Վարդանյանը, 12-րդը՝ դատական համակարգից «անկախացած» Կարինե Պետրոսյանը։ Ցուցակի 5-րդ համարը Իշխան Զաքարյանն է, առաջին տասնյակում է նաեւ գյումրեցի Մարտուն Գրիգորյանը։ Երկրորդ տասնյակում ձայն բերող ՀՀԿ-ականներն են կամ նրանց զավակները։ Իսկ «Հայրենիք» կուսակցության քաղաքական թիմը երրորդ տասնյակում է։ Այսինքն՝ եթե «Պատիվ ունեմ» դաշինքից ԱԺ մտնի 10-15 հոգի, ապա թիմը գլխավորելու է Արթուր Վանեցյանը՝ մի խումբ հանրապետականների եւ «Հայրենիքի» հետ կապ չունեցող մարդկանց հետ։ Դա նշանակում է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ստվերից կառավարելու է Սերժ Սարգսյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular