ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ ». Իշխանության «սրտի օլիգարխը» նոր տերմինալ է կառուցում Մեղրիում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ընտանիքին պատկանող «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն շարունակում է փակ մնալ։ Սեփականատերը դիմել է վարչական դատարան, եւ, համայնքապետի խոսքով, ենթադրվում էր, որ հայցի ապահովման միջոց կկիրառվի, ու տերմինալի աշխատանքը կվերականգնվի, բայց ապարդյուն։

«Հայցը վարույթ է ընդունվել, իսկ դա նշանակում է, որ հայցի ապահովման միջոց պետք է կիրառվեր՝ տերմինալը բացվեր, աշխատեր, մինչեւ կլինի դատարանի վճիռ։ Դիմել են ՊԵԿ-ին, բայց անհասկանալի մեկնաբանությամբ չեն կատարում հայցի ապահովման միջոցը»,- երեկ մեզ ասաց Մխիթար Զաքարյանը․ «Գիտեք, երբ որ փողոցից բերում, գնդապետի կոչում են տալիս, այդպես էլ պետք է լինի։ Թունավոր ծառը չի կարող ուտելու բերք տա»։

Հիշեցնենք, որ տերմինալում ՊԵԿ ստուգումները սկսվել էին ապրիլի 21-ին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցից հետո։

Համայնքապետն ասում է, որ իրավաբանները վստահեցրել են, թե հայտնաբերած խախտումները կասեցման հիմք չէին կարող դառնալ, եւ այս հիմքով էլ են դիմել դատարան․ «Սովորաբար, երբ խախտում են հայտնաբերում, ժամանակ են տալիս շտկելու մինչեւ կասեցնելը։ Բայց կասեցնելուց հետո էլ հիմնավորում են, թե ԵԱՏՄ ռեեստրից էլ է հանված, նորից նոր ընթացակարգով պետք է դիմել՝ լիցենզիա ստանալու համար։ Սրանով հարվածում են տեղական տնտեսվարողներին, որովհետեւ այդ լոգիստիկ աշխատանքները հիմա տեղափոխվել են իրանական կողմ, որտեղ 3 տերմինալ է գործում։ Թեպետ մեր ընտանիքին պատկանող տերմինալից 200 մետր հեռավորության վրա իրենց սրտի օլիգարխն է նոր տերմինալի աշխատանքներ սկսել, լայն թափով աշխատում են, հավանաբար, դրա համար էլ այսպես արեցին»։

Համայնքապետի կարծիքով, դժվար թե «այս իշխանության» ժամանակ դիմեն նոր լիցենզիայի համար․ «Լրիվ բեսպրեդել է՝ նույնիսկ դատական ակտը չեն կատարում»։ Ի դեպ, իշխանությունների «սրտի օլիգարխը» Խաչատուր Սուքիասյանն է՝ նա Մեղրիում տերմինալ է կառուցում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular