ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մայիսի 20

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող, վառ ու հագեցած օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, շատ բան լավ կստացվի: Հաճախ դուք փայլուն կգործեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողությունները, կգնահատեն խնդիրների լուծման ձեր մոտեցումը ու կսկսեն ձեզ մեծ հարգանքով վերաբերվել:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Որոշ Խոյերի դրանք կօգնեն փոխել վերաբերմունքը սովորական դարձած բաների հանդեպ: Չի բացառվում, որ այսօր պիտանի խորհուրդներ ստանաք, և շուտով դրանց հետևեն առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի, հագեցած, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, բազում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Որոշ Ցուլերի համար օրը կապված կլինի կարևոր բացահայտումների հետ: Նշանի մյուս ներկայացուցիչները տեղեկատվություն կստանան, որը կօգնի գլուխ հանել բարդ գործից կամ կհուշի՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակին:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, շփումները կուրախացնեն և՛ ձեզ, և՛ նրանց: Ձեր մասին հիշեցրեք մարդկանց, որոնց կարոտել եք: Օրը հրաշալի է հին կապերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, և երբեմն դա ձեզ կստիպի հուզվել, ապրումներ ունենալ: Բայց տագնապի համար լուրջ պատճառներ չկան: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք:

Հնարավոր են հաճելի լուրեր հեռվից, ինչպես նաև հետաքրքիր առաջարկներ, որոնց կուզենաք անհապաղ համաձայնությամբ պատասխանել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի անսովոր հանդիպումներով: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ եք լսել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին բազում նոր գաղափարներ կունենաք, և դուք ոգևորությամբ կստանձնեք դրանց իրագործումը: Նկատի ունեցեք, որ այս հարցում շտապելու կարիք չկա և սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է պիտի մտածեք. այդպես կկարողանաք խուսափել սխալներից ու ցավալի թյուրիմացություններից: Արժե լսել այն խորհուրդները, որոնք տալիս են հին ծանոթները: Հաճախ ուրիշների գիտելիքները կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել:

Օրվա երկրորդ կեսը վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորություն կտա: Նշված հատվածը հարմար է նաև հին ծանոթներին տեսակցելու համար: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կլինեն, ընդհանուր ծրագրեր կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հագեցած օր է: Հետաքրքիր գործեր շատ կլինեն, որոշ Առյուծներ կկարողանան կենտրոնանալ նրա վրա, ինչը իսկապես գրավում է նրանց: Չեն բացառվում նոր ծանոթությունները: Կգտնվեն մարդիկ, որոնց հետ կկարողանաք խոսել ձեր գործերի մասին, կիսվել ծրագրերով, և դա օգուտ կտա:

Հավանական են հաջող գնումներ, այդ թվում՝ խոշոր: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք, միանգամից կհասկանաք, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի կարիքն առանձնապես չկա: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին արժե զգույշ լինել: Լավագույն ժամանակը չէ շտապելով կարևոր որոշումներ ընդունելու համար: Մարդկանց և իրադարձությունների մասին առաջին տպավորությունը միշտ չէ, որ ճիշտ կլինի, ձեզ ավելի շատ ժամանակ է պետք ամեն ինչից գլուխ հանելու համար: Կարևոր կլինի որոշումներն ինքնուրույն ընդունելը: Շրջապատողների խորհուրդները երբեմն կշեղեն:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այն հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ժամանակին պիտանի տեղեկատվություն կստանաք, սխալներ չեք անի: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենաարդյունավետ օրը չէ: Մտքերը հավաքելն ու սխալներից խուսափելը դժվար կլինի: Ստիպված եք լինելու մի քանի գործով միաժամանակ զբաղվել, վտանգ կա՝ ինչ-որ բան մոռանաք կամ իրար խառնեք: Լավ գաղափարներ կունենաք, բայց դրանց իրագործման համար հիմա լավագույն պահը չէ, արժե համբերությամբ զինվել:

Շրջապատողները շատ հարցերում կաջակցեն ձեզ, դա կբարձրացնի տրամադրությունը և կուրախացնի: Դժվար պահին կարող եք դիմել մտերիմներին, նրանք կգտնեն ձեզ օգնելու եղանակը: Որոշ Կշեռքներ կկարողանան հաշտվել այն մարդու հետ, որի հետ վիճելու համար շատ էին զղջում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարենպաստ կլինի: Այսօր կարող եք հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց արդեն մեծ ժամանակ և ուժեր եք նվիրել, ու գոհ կմնաք արդյունքից: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ, որոշ Կարիճներ համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան: Այսօր ընդունված որոշումները ձեր կարիերայում նոր փուլի սկիզբ կդնեն:

Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Հավանական են լուրեր մարդկանցից, որոնց համար վերջին շրջանում անհանգստանում էիք: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալներն ու ուշադրության նշանները, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք հետաքրքրասեր կլինեք, արագ կտարվեք նոր բաներով: Հաճախ անկեղծ հետաքրքրությունն էլ բավարար կլինի առաջին հաջողություններին հասնելու համար, որոնք ձեզ կոգեշնչեն առաջ շարժվել:

Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի. նրանք երբեմն ձեզ սխալ կհասկանան, ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել պարզագույն բաները: Համբերությամբ, հանգստությամբ զինվեք ու բարեհամբույր եղեք: Այդ ամենը ձեզ այսօր շատ պետք կգա: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ չեք տաքացել, հույզերին չեք տրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը կարող է բավական բարդ լինել: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնք լուծում կպահանջեն: Ամեն անգամ չեք կարողանա արագ գլուխ հանել, թե ինչն է իսկապես կարևոր ու շտապ, իսկ ինչը կարելի է հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել: Բարեբախտաբար, մտորումների համար բավարար ժամանակ կունենաք, ոչ մի տեղ շտապելու կարիք էլ չի լինի:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ թեթև ու հետաքրքիր, հաճելի հանդիպումներով ու վառ տպավորություններով լի: Այն հարմար կլինի և՛ սիրային ժամադրության, և՛ ընկերների հետ շփվելու համար: Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք շատ հաճելի կլինեն: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, շատերին դուր կգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաճելի շփումների օր է: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն հավանում, լավ տպավորություն կստանան ձեզ հատուկ կենսուրախությունից ու բարեհամբույր վերաբերմունքից:

Օրը հարմար է նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են նշանակալի դրամական մուտքեր: Դուք ճիշտ կտնօրինեք ստացած գումարը, այն դատարկ բաների վրա չեք ծախսի: Երեկոն հաջողություններ է խոստանում ուսման մեջ և հրաշալի է ստեղծագործ զբաղմունքների համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ ոգեշնչվածության նոր աղբյուր կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք գործերում նախաձեռնող կլինեք, ոգևորությամբ կստանձնեք այն, ինչ երկար ժամանակ հետաձգում էիք: Դուք ուրիշների նման չեք գործի, և հաճախ հենց դրա շնորհիվ հաջողության կհասնեք: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան վերականգնել հին գործնական կապերը, համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան: Մտորումների համար ժամանակ քիչ կլինի, բայց ինտուիցիան կօգնի արագ ճիշտ որոշում ընդունել: Բարդ առաջադրանքներից մի վախեցեք: Դուք դրանցից գլուխ կհանեք, իսկ եթե դժվարություններ առաջանան, կօգնեն փորձված համախոհները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular