ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմությունը սիրում է ծիծաղել․ առավել բարձր ու գռեհիկ՝ նրանց վրա, որոնք այդպես էլ չեն սովորում իր տված դասերը․ Սամվել Ֆարմանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով որպես միջնորդ հանդես գալու մասին հայտարարության առիթով

1920 թ. թուրք-հայկական պատերազմի նախօրեին ու դրա գրեթե ողջ ընթացքում, ռուսական իշխանությունները Հայաստանի կառավարությանը առաջարկում էին երեք բան.

Ա.) Հրաժարվել Սևրի դաշնագրի պահանջներից և այդ կերպ խզել սպասումները Անտանտի երկրներից:

Բ.) Ռուսական կողմին տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային տարանցման հնարավորություններ տալ, առաջին հերթին դեպի Թուրքիա:

Գ.) Ընդունել ռուսական միջնորդությունը՝ նրա մասնակցությամբ ստեղծելու համատեղ հանձնաժողով, լուծելու տարածքային վիճելի հարցերը հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Ինչպես տեսնում եք, Հայաստանի խոհրդայնացման հարց դեռ չէր էլ դրվում:

Հայաստանի կառավարությունը Համո Օհանջանյանի ղեկավարությամբ, ոչ թե չգիտակցելով սեփական շահերը կամ դավաճանելով այդ շահերին, այլ անիրատեսորեն ու սխալ գնահատելով Հայաստանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, գնաց առավելագույնը ստանալու ու պատրանքներին հավատալու ճանապարհով և մինչև վերջին պահը մերժեց ռուսական առաջարկությունները: Արդյունքում հայկական զորքերը քայլ առ քայլ նահանջեցին բոլոր ճակատներում, Հայաստանը կորցրեց Կարսը, Իգդիրը, Սուրմալուն, Նախիջևանը և այլն, իսկ արդեն դեկտեմբերի 2-ի կեսօրին ստիպված եղավ Երևանում իշխանությունը զիջել հայ բոլշևիկներին: Հայաստանը կորցրեց իր անկախությունը՝ խորհրդայնացվեց:

Պատմությունը սիրում է ծիծաղել: Առավել բարձր ու գռեհիկ՝ նրանց վրա, որոնք այդպես էլ չեն սովորում իր տված դասերը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular