Պուտինն ու Ալիեւը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում գործնական խնդիրները լուծելու շեշտադրմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին եռակողմ հայտարարությունների տառին համաձայն:
«Այդ համատեքստում ուշադրության կենտրոնում էր հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպը: Համընդհանուր տրամադրվածությունն ուղղված է առ այն, որ կարգավորումն իրագործվի բացառապես քաղաքական դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը շարունակում է միջնորդական ջանքերը եւ խորհրդատվական աջակցություն ցուցաբերելը, որն ուղղված է պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացների մեկնարկի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածությունների իրագործմանը»:
Փոխանակվել են նաեւ կարծիքներ երկկողմանի օրակարգի առանցքային դրույթների շուրջ: «Իլհամ Ալիեւը երախտիքն է հայտնել ռուսական պատվաստանյութը մատակարարելու համար: Կողմերը հայտնել են փոխադարձ հետաքրքրվածություն բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու հարցում: Դրան ուղղված կլինեն կառավարության, ոլորտային նախարարությունների եւ վարչությունների գծով ինտենսիվ շփումները»,-նշված է հաղորդագրության մեջ: