ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն իր սահմանները կբացի նրանց համար, ովքեր ամբողջությամբ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական աղբյուրները հայտնում են, որ ԵՄ անդամ երկրները չորեքշաբթի օրը պայմանավորվել են վերաբացել դաշինքի սահմանները այն ճանապարհորդների համար, ովքեր ամբողջությամբ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Այս մասին հայտնում է France24-ը։

ԵՄ նախարարների կողմից այս առաջարկության վերաբերյալ պաշտոնական որոշումը կընդունվի ուրբաթ՝ մայիսի 21-ին: Եվրախորհրդի խոսնակի փոխանցմամբ՝ բոլոր մասնակիցները հավանություն են տվել Сovid19-ի պայմաններում ճանապարհորդության կանոնների թարմացմանը:

Իսկ The Wall Street Journal-ը հայտնում է, որ ԵՄ սահմանները հատել կկարողանան այն անձինք, ովքեր Կովիդ19-ի դեպ պատվաստվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ ԵՄ դեղերի կարգավորողի կողմից հաստատված պատվաստանյութերով: Դա ներառում է ԱՄՆ–ում օգտագործվող երեք պատվաստանյութերը՝ Pfizer Inc., Moderna Inc. և Johnson & Johnson, ինչպես նաև AstraZeneca PLC- ի և Sinopharm-ի պատվաստանյութերը, չինական պետական ընկերության կողմից արտադրված պատվաստանյութերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular