Պուտինը և Սի Ցզինպինը մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային բլոկների շինարարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը տեսակապով մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային էներգաբլոկների շինարարությանը։
Մայիսի 19-ին ռուսական դիզայնով չորս նոր էներգաբլոկների կառուցման մեկնարկի արարողությունն անցկարվել է Տյանվանի ատոմային էլեկտրակայանում եւ «Սյույդապու» ԱԷԿ-ում:
«Սկսեք աշխատանքը»,-ասել է Պուտինը: Ռուսաստանը եւ Չինաստանը ատոմային ճյուղում երկարաեւ եւ սերտ համագործակցության փորձ ունեն: ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի մասնակցությամբ արդեն կառուցվել են Տյանվանի ԱԷԿ-ի չորս էներգաբլոկները եւ արագ նեյտրոններով աշխատող CEFR միջուկային ռեակտորը: Մոսկվան եւ Պեկինը փոխգործակցում են նաեւ ՉԺՀ-ում կառուցվող արագ նեյտրոններով աշխատող CFR-600 ռեակտորով էներգաբլոկի նախագծում:
Տյանվանի ԱԷԿ-ը ռուս-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր օբյեկտն է: ՋՋԷՌ-1000 ռեակտորներով № 1 եւ № 2 էներգաբլոկների գործարկումը կայացել է 2007 թվականին: Երրորդ բլոկն աշխատանքն սկսել է 2017 թվականի դեկտեմբերին, չորրորդը շահագործման է հանձնվել 2020 թվականի դեկտեմբերին: Այժմ կողմերը պատրաստվում են Տյանվանի ԱԷԿ-ի չորրորդ հերթի (№ 7 եւ № 8 բլոկների) շինարարության մեկնարկին:
Ավելի վաղ ստորագրված պարտավորագրին համապատասխան, ռուսաստանյան կողմը նախագծելու է այսպես կոչված կայանի միջուկային կղզին, ինչպես նաեւ կմշակի միջուկային կղզու հանգուցային սարքավորումը երկու բլոկների համար: 2019 թվականի հունիսին «Ռոսատոմ»-ը եւ Չինաստանի միջուկային արդյունաբերության պետական կորպորացիան ստորագրել են «Սյույդապու» ԱԷԿ-ի № 3 եւ № 4 էներգաբլոկների շինարարության պարտավորագիրը, որը գտնվում է Չինաստանի հյուսիս-արեւելքի Խուլուդաո օկրուգի Լյաոնինի նահանգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: