ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` մոտոցիկլ Յավա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկար տարիներ Յավա մոտոցիկլը խորհրդային ժողովրդի մոտ ամենամատչելի և տարածված մոդելն է եղել: Դրա ժողովրդականությունը կարելի է համեմատել միայն Ամերիկայում Harley-Davidson մոտոցիկլի ժողովրդականության հետ: Հենց Յավան է դարձել խորհրդային բայկերների առաջին մոտոցիկլը:
Յավա մոտոցիկլետի ստեղծման պատմությունը սկսվել է Չեխոսլովակիայում անցյալ դարի քսաներորդ կեսերին: Շատերը սխալմամբ հավատում են, որ այն իր անունով պարտական է համանուն կղզուն: Բայց դա այդպես չէ: Անունը միավորում է ընկերության սեփականատիրոջ չեխ Յանիչեկի անվան առաջին երկու տառերը և գերմանական Wanderer ընկերության անվան առաջին երկու տառերը, որոնցից էլ Յանիչեկը գնել էր իր առաջին մոտոցիկլ արտադրելու լիցենզիան:

Արդեն 1929 թվականին արտադրվել է առաջին մոդելը Յավա-500 Ռումպալ անվամբ: Հետագայում մշակվել և արտադրվել են այդ մոտոցիկլների ավելի քան 30 փոփոխություններ: Դրանց մի մասն այսօր էլ արտադրվում են Չեխիայում: Ամենատարածվածը եղել են 250/350 սմ2 շարժիչով մոտոցիկլետները:
Յավան նպաստել է Չեխոսլովակիայում բազմաթիվ մոտոկոնստրուկտորների հայտնմանը, ինչպիսիք են, օրինակ, Իոզեֆ Յոզեֆը, որը ստեղծել է Յավա Ռոբոտ հայտնի մոդելը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Չեխոսլովակիայի տարածքը գրավել են գերմանացիները, Յավա ընկերությունը զբաղվել է Վերմախտի մոտոցիկլային պարկի նորոգմամբ: Բայց նույնիսկ այդ ժամանակահատվածում կոնստրուկտորները գաղտնի շարունակել են աշխատել նոր մոդելների ստեղծման վրա: Նրանք իրենց ստեղծած մոտոցիկլերին արտաքին նմանություն են տրվել գերմանական մոտոցիկլետների հետ դրանք ներկելով քողարկիչ գույներով, որպեսզի հնարավոր լինի իրականացնել առաջին փորձարկումները:

Պատերազմից հետո Յավա ընկերությունը ազգայնացվել է, բայց շարունակել է արտադրել մոտոցիկլներ, իսկ 1957 թվականից սկսած` սկսել է իր արտադրանքը մասսայական արտահանել ԽՍՀՄ: Յավա-350/634- ի ավելի քան 3 միլիոն օրինակ է ներմուծվել ԽՍՀՄ  1973-1983 թվականներին: Միանգամայն ակնհայտ է, որ այդպիսի ժողովրդականությունն արտացոլվել է նաև խորհրդային կյանքի այլ ոլորտներում՝ կինո, երաժշտություն և այլն: Ֆիլմերի հերոսները մեկ անգամ չէ, որ էկրաններին են հայտնվել Յավա-350 մոտոցիկլներով, բավական է հիշել «Ադամանդե ձեռքը» կամ «Էլեկտրոնիկայի արկածները» ֆիլմերը:

1997 թվականին Յավա ընկերությունը վերակազմավորվել է Յավա-Մոթորսի, որը նույնպես շարունակել է արտադրել մոտոցիկլներ: Յավա մոտոցիկլը ուշագրավ հետք է թողել մոտոցիկլների արդյունաբերության պատմության մեջ: Ներկայումս էլ Յավան համարվում է լավ մոտոցիկլ, բայց նրա համար դժվար է մրցակցել ճապոնական նմանատիպ մոդելների հետ, այնպես որ հետխորհրդային տարածքում այն այլևս չունի այնպիսի ժողովրդականություն, ինչպես նախկինում էր: Չնայած շատերի, հատկապես քառասունից բարձր տարիքի մարդկանց համար, Յավան մնում է ամենալավ մոտոցիկլը:

No description available.

Նյութը հրապարակաման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular