ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի պետական սահմանի խախտումը ՀԱՊԿ սահմանի խախտում է․ ՀԱՊԿ առաջին իրական քննությունը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն 6 օր է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր շարունակում են գտնվել Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ սահմանային հատվածներում: Ռուսական կողմի ներգրավմամբ ընթացող բանակցությունների արդյունքում որոշ ուժեր հետ են քաշվել Հայաստանի տարածքից, սակայն ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ: Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվել են, սուվերեն տարածք է ներխուժել թշնամական երկրի զորախումբ։

Այստեղ Հայաստանն ունի երկու լուծում՝ առաջինը՝ գնալ ռազմական բախման եւ ուժով ազատել սեփական տարածքը, ինչը հղի է լայնածավալ պատերազմի սկսման վտանգով, տարածաշրջանում անկայունության հաստատմամբ, եւ երկրորդ՝ տարածքի ազատմանը հասնել բանակցությունների միջոցով՝ անվտանգային միջազգային համակարգի եւ դաշնակիցների ճնշման օգնությամբ։ Առաջին լուծման տարբերակն ի սկզբանե սառեցվել է անմիջապես Մոսկվայի ներազդմամբ։ Կրեմլի տարածած հայտարարությունները, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի միանշանակ հայտարարությունները կասկածելու տեղ չեն թողնում, որ ռազմական բախում որեւէ դեպքում թույլատրելի չէ Մոսկվայի համար։

Սա Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համար կողմնորոշիչ սկզբունք է։
Ադրբեջանական կողմի գործողությունները կարելի է հստակ բնութագրել որպես ռազմական սադրանք, որի նպատակն է Հայաստանին պարտադրել բացել Սյունիքի միջով ճանապարհ, ինչը Թուրքիան եւ Նախիջեւանը կկապի Ադրբեջանին։ Թեեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, Բաքուն փորձում է օգտվել պատերազմից հետո Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակից եւ աղավաղելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պարտավորությունները՝ պարտադրել միայն իր շահերից բխող միջանցքի ստեղծում։ Ադրբեջանի նախագահը անգամ հանդես եկավ ուժի բացահայտ սպառնալիքով` զգուշացնելով ուժով միջանցք բացելու հեռանկարի մասին։

Հայկական կողմը վճռականորեն մերժել է Ադրբեջանի առաջ քաշած այդ անհեթեթ պահանջը։ Չկարողանալով հասնել զիջումների` Բաքուն դիմեց ռազմական շանտաժի գործիքակազմի` փորձելով զավթել սահմանային որոշ բարձունքներ։ Բաքվի նման սադրանքը վստահաբար համաձայնեցված է Թուրքիայի հետ, որը թեեւ բացահայտ չի գործում, սակայն խնդիր ունի տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, եւ Ադրբեջանի հետ միջանցք ունենալն այդ հարցում նշանակալի ձեռքբերում կդառնա։
Գիտակցելով իրավիճակի ողջ լրջությունը եւ ճգնաժամի սրման ռիսկերը՝ հայկական կողմը գործարկեց ռազմաքաղաքական իր գործիքակազմը` դիմելով թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ՀԱՊԿ սահմանների անձեռնմխելիությունն է։ Եվ եթե խախտվել է Հայաստանի պետական սահմանը, խախտվել է բուն ՀԱՊԿ սահմանը։

Առնվազն միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանի ղեկավարությունը, նախաձեռնելով ներխուժում Հայաստանի տարածք, չի պատկերացրել կամ չի գիտակցել, որ ոտնձգություն է իրականացնում ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի կամ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից երկրի տարածքի նկատմամբ։ Թուրք-ադրբեջանական այս բավական վտանգավոր խաղը ուղղված է ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հնարավոր արձագանքը, ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը ստուգելուն: Փաստացի սա ՀԱՊԿ կենսունակության առաջին իրական քննություն է, եւ համարժեք արձագանքի բացակայությունը լուրջ հարված կլինի ոչ միայն կառույցի համար, այլ նաեւ կխաթարի ՌԴ դիրքերը տարածաշրջանում։

«Ինչ վերաբերում է այդ (ՀԱՊԿ) պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք միշտ իրականացրել ենք, իրականացնում ենք եւ իրականացնելու ենք մեր պարտավորությունները». այս խոսքերը պատկանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը նման հայտարարություն է արել 2020թ.-ի հոկտեմբերի 7-ին՝ 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին։

Եթե ղարաբաղյան պատերազմում ագրեսիան ընթանում էր ոչ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այլ դրանից դուրս, ապա հիմա գործ ունենք բուն Հայաստանի տարածքում ծավալվող ագրեսիայի հետ, հետեւաբար Հայաստանի առջեւ ունեցած պարտավորությունների կատարման մասին Վլադիմիր Պուտինի խոսքերն արդիական են, քան երբեւէ»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular