ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը. ТАСС

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան:

«Ակնհայտ է, որ այս նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ընթացիկ հարցերից զատ արտգործնախարարները հանգամանորեն քննարկելու են իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացումը, վերջերս ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած բախումները, որոնք կողմերին հաջողվեց հարթել խաղաղ ճանապարհով, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը, որը, պաշտոնական Երևանի պնդմամբ, ուղղորդվում է Բաքվի կողմից»,- ասված է ռուսական լրատվական գործակալության հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի լույս 12-ի գիշերն Ադրբեջանի Զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, նմանատիպ ներթափանցումներ եղել են նաև Գեղարքունիքի մարզի որոշ ուղղություններում, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մի քանի այլ փորձեր էլ կանխվել են: Մինչ այս պահն ադրբեջանական կողմի հետ այդ թվում ռուսական կողմի մասնակցությամբ ընթացած բանակցություններն արդյունք չեն տվել. ՀՀ տարածք մտած ադրբեջանական ուժերի հիմնական մասը դեռևս չի կատարում ՀՀ տարածքից անհապաղ դուրս գալու՝ Հայաստանի կողմից հնչեցված պաշտոնական պահանջը:

Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել:

«Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,- շեշտված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular