ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մայիսի 19

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք ռիսկի չդիմել ու զգույշ գործել: Դա էլ բավարար կլինի տհաճություններից խուսափելու և լուրջ սխալներ չանելու համար: Ուշադրություն պահանջող գործեր այսօր սովորականից շատ կլինեն: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, քանի որ առանց դրա չափից դուրս մեծ ժամանակ կվատնեք դատարկ բաների վրա:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Դա լավ ժամանակ է և՛ գնումների, և՛ ֆինանսական հարցերը լուծելու համար: Ձեզ կհաջողվի ոչինչ աչքաթող չանել: Հազիվ թե ինչ-որ մեկին հաջողվի շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելն ու բարեհամբույր լինելը դժվար կլինի: Հաճախ տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ, որոշ Ցուլեր ստիպված են լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնց այնքան էլ չեն համակրում: Մի հուսահատվեք: Եթե լավ տրամադրություն պահպանեք, կգտնեք իրավիճակը փոխելու ձևը:

Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Դուք նորանոր հնարավորություններ կնկատեք, կհասկանաք՝ ինչպես օգտվել դրանցից: Երեկոն բարենպաստ ժամանակ է լինելու ամենամտերիմների հետ շփվելու համար: Կարող եք շատ բաների մասին զրուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ, վառ, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ դրանցից ամենաբարդերից: Ինտուիցիան ուժեղ կլինի. նրա հուշումների շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարևոր տեղեկատվություն կստանան, որն էլ կօգնի ճիշտ որոշում ընդունել:

Հավանական են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նախկինում մտերիմ են եղել ձեզ: Հիմա կարող եք վերականգնել հարաբերությունները, և դուք կփորձեք բաց չթողնել այդ շանսը: Դուք պատրաստ կլինեք խոստովանել ձեր սխալները, և դա շատերին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Այն հարմար է լուրջ հարցերը լուծելու համար: Դուք կաշխատեք լավագույն արդյունքի հասնել ստանձնած ամեն ինչում և սխալներ չեք անի: Օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում երկարաժամկետ համագործակցության սկիզբը:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, հնարավորություն կտա հանգստանալ, ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Բարենպաստ ժամանակ կլինի ուսման համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ գլուխ կհանեք բարդ հարցերից: Ամենահաճելին այն կլինի, որ այսօր ստացած գիտելիքները ձեզ շուտով պետք կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Դուք կարող եք սուր արձագանքել դատարկ բաներին, և դա հատկապես նկատելի կլինի օրվա առաջին կեսին: Եթե վերահսկեք հույզերն ու պրովոկացիաներին չտրվեք, օրը հաջող կդասավորվի: Մտածված որոշումները հաճախ ճիշտ կլինեն: Վստահեք ձեր փորձին: Այն հաճախ կհուշի, թե ինչպես գլուխ հանել դժվարություններից ու ինչ նախաձեռնել նպատակին հասնելու համար:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի անսպասելի այցերով: Հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների ու նոր ծանոթների հետ, որոնց շատ եք համակրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին դուք կաշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցող ամեն ինչին, ուշադրություն դարձնել նույնիսկ աննշան իրադարձություններին, մանրուքներին: Շատ բան նրանից, ինչ հիմա կնկատեք, ավելի ուշ կարևոր կլինի: Այս շրջանում առաջ եկած գաղափարներին շուտով կվերադառնաք:

Ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, բայց բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի: Ժամանակի ընթացքում հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, ավելի ներդաշնակ կդառնան, մեծ ուրախություն կբերեն: Որոշ Կույսեր կհասկանան, թե ինչ սխալներ են վերջին շրջանում արել ու կաշխատեն ուղղել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի, հաճախ նոր գործեր և առաջադրանքներ կհայտնվեն, որոնց համար ստիպված եք լինելու հետաձգել մնացած ամեն ինչ ու փոխել ծրագրերը: Աշխատեք չհուզվել: Եթե հանգստություն ու ինքնատիրապետում պահպանեք, ամեն ինչ լավ կստացվի:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը, կոգեշնչեն ձեզ: Որոշ Կշեռքներ նոր ընկերներ ու համախոհներ կգտնեն: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք, թե ինչ կա նրանց հոգում: Բնատուր նրբանկատությունը կօգնի հարթել հարաբերությունները նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Թեթև ու բարենպաստ օր է, որը հրաշալի է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, ամեն ինչ ինքն իրեն կստացվի: Հնարավոր են հաճելի ծանոթություններ; Որոշ Կարիճներ կհանդիպեն մարդկանց, որոնց մասին վերջին շրջանում շատ են լսել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար: Արժե քննարկել ընդհանուր գործերը: Չի բացառվում՝ միասին հասկանաք, թե ինչպես կարելի է լուծել վերջին շրջանում բոլորին նյարդայնացնող կամ վշտացնող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով, իսկ դա նշանակում է, որ  այսօր սովորականից հաճախ կվշտանաք ու կբարկանաք: Դրա համար լուրջ պատճառներ ամեն անգամ չեն լինի, հաճախ խոսքը դատարկ բաների մասին կլինի, որոնք շուտով կմոռացվեն:

Ապրումներից շեղվելուն կօգնեն օգտակար գործերը: Դրանցից հրաշալի գլուխ կհանեք, եթե չշեղվեք ու իսկապես փորձեք անհրաժեշտ արդյունքին հասնել: Հին ծանոթները հաճույքով կօգնեն: Նորերը միայն խորհուրդներ կտան, բայց նրանցից ավել բան չի էլ պահանջվի, քանի որ ձեզ մոտ առանց այդ էլ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է կարևոր հարցերի շուրջ մտածելու, ծրագրեր կառուցելու, խճճված ու ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու համար: Դուք շատ բան կնկատեք ու ճիշտ եզրակացություններ կանեք: Ինտուիցիան կօգնի խուսափել սխալներից, ճիշտ որոշումներ ընդունել, օրվա սկզբին էլ ժամանակը զուր չվատնել:

Հավանական են անսպասելի հանդիպումներ: Դրանք ամենայն հավանականությամբ ուժեղ տպավորություն կթողնեն ձեզ վրա, երկար կհիշվեն, հետաքրքիր մտքեր կտան: Դուք շատ բան կսովորեք մարդկանցից, որոնց հետ այսօր կծանոթանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը վառ, հետաքրքիր ու բարենպաստ կլինի: Դա հրաշալի ժամանակ է լրիվ նոր գործեր ստանձնելու համար: Դուք շատ բան ոտքի վրա կսովորեք, արագ կմտապահեք ցանկացած տեղեկատվություն, որը կարող է կարևոր լինել: Հրաշալի գաղափարներ կունենաք, կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանք իրագործելու հարցում: Աջակցության շնորհիվ Ջրհոսները գլուխ կհանեն նրանից, ինչը նրանց առաջ անել չէր հաջողվում:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի և հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Շահավետ գնումներ անելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մտքերը հավաքելն ու գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Բոլոր Ձկներին չի հաջողվի դիմակայել գայթակղություններին: Նշանի որոշ ներկայացուցիչներ կտրվեն իրենց ցանկություններին, իսկ հետո կզղջան դրա համար: Արժե լսել խորհուրդները. դրանք կտան մարդիկ, որոնց փորձը կարող է ձեզ օգտակար լինել:

Մի շտապեք ֆինանսներին վերաբերող որոշումների հարցում: Վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք դատարկ բաների վրա: Բացի այդ, նշանի շատ ներկայացուցիչներ հակված կլինեն գերագնահատել իրենց հնարավորությունները: Լավ է ապառիկով գնումներ չանեք ու ընկերներից պարտքով գումար չվերցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular