ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարության ուշագրավ ծախսերը. որքան է նստել հարկատուների վրա Covid-ի դեմ պայքարը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թվականի գործունեության իր ծրագրում որոշ փոփոխություններ է իրականացրել: Մամուլի տեղեկություններով` Պալատը մտադիր է ստուգել Առողջապահության նախարարության կողմից նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Եվ այդ ֆոնին նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում նախարարության կողմից իրականացված ծախսերի հաշվետվություն: Փաստաթուղթն ընդգրկում է 2021 թվականի հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Եվ այսպես՝

1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 2.990.516.249
2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 944.091.534
3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 32.401.889
4 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 19.309.746
5 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 1.423.540.261
6 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 44.900.114
7 Բժշկական կենտրոնների վերանորոգում 52.343.206
8 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 87.299.220
Հանրագումար 5.594.402.219

 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար նախարարությունը որպես պարգևավճար հատկացրել էր 954 504 059 դրամ: Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը կազմել են 4 945 270 160 ՀՀ դրամ:

Ի դեպ, Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1 հիվանդի բուժման համար պետության կողմից բժշկական հաստատություններին տրամադրվող գումարի չափի  տարբեր շեմեր են քննարկվում։ Ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ կառավարությունն իրականում 1 պացիենտի բուժման համար 750.000 դրամ է փոխանցում բուժհաստատությանը, սակայն լիարժեք բուժումը կատարվում է 250.000 դրամի սահմաններում։ Բնական է,որ կառավարությունից չեն շտապում որևէ կերպ հերքել կամ հաստատել վերը նշվածը:

Ուշագրավ է նաև Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների ցանկը որոնք պետական բյուջից միլիոններ են ստանում՝ քովիդի դեմ պայքարի համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular