Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է. ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Վիճաբանությունը եղել է հայկական կողմում արգելափակված ադրբեջանցի զինվորականների հետ, վեճը շատ արագ հարթվել է»,- ասացին Նախարարությունից: