ՆԱՏՕ-ն նախկինի պես պատրաստ Է ՌԴ-ի հետ երկխոսության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսատլանտյան դաշինքը նախկինի պես պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, այդ թվում` Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում: Մայիսի 18-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար ռազմաօդային ուժերի գեներալ Ստյուարտ Փիչը՝ բացելով շտաբների պետերի մակարակով դաշինքի Ռազմական կոմիտեի նիստը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք նախկինի պես պահպանում ենք կրկնակի մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ (զսպում և երկխոսություն), մասնավորապես, Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի միջոցով: Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը դրականորեն չի պատասխանում Ռուսաստան–ՆԱՏՕ խուրհրդի անցկացման առաջարկությանը, բայց նախկինի պես Ռուսաստանի հետ կառուցողական հարաբարությունների հույս ունենք, երբ նրա գործողությունները դա հնարավոր դարձնեն»,- պնդել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը յուրաքանչյուր ելույթի ժամանակ ընդգծում է, որ դաշինքը կրկնակի մոտեցում ունի ՌԴ-ի նկատմամբ՝ զսպում և երկխոսություն: Ավելի վաղ նա նաև պնդել է, որ Մոսկվան արդեն երկու տարի հրաժարվում է Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստերի անցկացումից: Մարտի վերջին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան չի հրաժարվում ձևաչափին մասնակցելուց և առաջարկում է վերականգնել շփումները զինվորականների գծով: