Օպերային թատրոնի մեներգիչները ելույթ կունենան միջազգային XXIX երաժշտական փառատոնին
ՄՇԱԿՈՒՅԹԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Հասմիկ Թորոսյանը, Կիմ Սարգսյանը, Մերի Մովսիսյանը ելույթ կունենան միջազգային XXIX երաժշտական փառատոնի բացաման գալա համերգին:
Դիրիժորը Վասիլի Սինայսկին է:
Երեկոն տեղի կունենա մայիսի 22-ին Սանկտ Պետերբուրգի Միխայելովսկի պալատի Ռուսական պետական թանգարանում:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարը ՌԴ վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցն է: