ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը տեղեկացրել է նոր միջուկային նախագծի բացմանը Պուտինի մասնակցության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մայիսի 19-ին տեսակապով կմասնակցեն ռուս-չինական միջուկային նախագծի շինարարության մեկնարկի արարողությանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մայիսի 19-ին ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը Պեկինից տեսաուղերձի միջոցով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կմասնակցի միջուկային էներգետիկայի ոլորտում ռուս-չինական նախագծի գործարկման արարողությանը», - ասված է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Թե ինչ ծրագրի մասին է խոսքը, չի հստակեցվում:

Մոսկվան և Պեկինը միջուկային արդյունաբերության ոլորտում ունեն երկարաժամկետ և սերտ համագործակցության փորձ: Ռուսաստանի մասնակցությամբ Չինաստանում կառուցվել են Տյանվանի ԱԷԿ-ի 4 էներգաբլոկ և արագ նեյտրոնների հիմքով միջուկային ռեակտոր CEFR-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular