ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են լավագույն ըմպելիքները զարկերակային բարձր ճնշման կարգավորման համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զարկերակային բարձր ճնշումը ներկայում ամենավտանգավոր ու տարածված առողջական խնդիրներից մեկն է, որը զգալիորեն բարձրացնում է սրտանոթային համակարգի աշխատանքի այլ լուրջ խանգարումների, այդ թվում՝ սրտի նոպաների, գլխուղեղի կաթվածի ու անոթալայնանքի, ինչպես նաև կոգնիտիվ գործառույթների թուլացման ու երիկամային անբավարարության զարգացման հավանականությունը։ Նման խնդրի դեպքում հարկավոր է անպայման միջոցներ ձեռնարկել ու պահել արյան ճնշումը մշտական վերահսկողության տակ, քանի որ այդ ցուցանիշի հաճախակի տատանումները կարող են շատ վտանգավոր լինել։

Այս հիվանդության դեպքում սովորաբար նշանակվում են զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցներ, սակայն դրանք կարող են հանգեցնել մի շարք կողմնակի բարդությունների, ուստի նման տհաճ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փոխարինել դեղորայքը բնական միջոցներով, այդ թվում նաև որոշ տարածված ըմպելիքներով, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել ճնշումն ու միաժամանակ խուսափել դեղամիջոցների վնասակար ազդեցությունից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաարդյունավետ ու հասանելի ըմպելիքները, որոնց կանոնավոր գործածությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել զարկերակային ճնշման ցուցանիշները։

Նռան հյութ

Բազմաթիվ գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ այս ըմպելիքը լավագույններից մեկն է զարկերակային գերճնշումով հիվանդների համար։ Պերտեում գտնվող Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականների տվյալներով՝ նռան հյութի հակահիպերտենզիվ հատկությունները բացատրվում են դրանում պոլիֆենոլների բարձր պարունակությամբ, իսկ այս տարրերը կանխում են աթերոսկլերոզի զարգացումն ու պաշտպանում են անոթային հյուսվածքները բորբոքումներից։ Գիտնականների խոսքով՝ նռան հյութի գործածության ֆոնին սիստոլիկ ճնշումը միջինում նվազում է 4,96 մմ/սս-ով, իսկ դիաստոլիկ ճնշումը՝ 2,01 մմ/սս-ով։ Նմանատիպ արդյունք զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ նկատվում էր օրական մոտ մեկ բաժակ՝ 240 մլ նռան հյութ ընդունելու դեպքում։

Լոռամրգի ու բալի հյութեր

Ինչպես գրում է European Journal of Nutrition պարբերականը՝ հղում անելով գիտնականների անցացրած հետազոտության արդյունքներին, այս հյութերը սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել զարկերակային գերճնշումով հիվանդների համար՝ նպաստելով ճնշման ցուցանիշների զգալի բարելավմանը։ Նշվում է, որ լոռամրգի հյութի գործածությունն օգնում է նվազեցնել սիստոլիկ ճնշումը միջինում 3,68 միավորով, իսկ դիաստոլիկ ճնշումը՝ 1,52 միավորով։ Ինչ վերաբերում է բալի հյութին, ապա այն նվազեցնում է սիստոլիկ զարկերակային ճնշումը 4 միավորով, իսկ դիաստոլիկ ճնշումը՝ 3,11 միավորով։

Սև և կանաչ թեյեր

Թեյի ազդեցությունը զարկերակային ճնշման վրա ուսումնասիրել են Պեկինի Սրտանոթային հիվանդությունների ազգային կենտրոնի գիտնականները։ Նրանց անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ կանոնավոր գործածության դեպքում կանաչ թեյն օգնում է նվազեցնել սիստոլիկ զարկերակային ճնշումը 2,1 միավորով, իսկ դիաստոլիկ ճնշումը՝ 1,7 միավորով։ Սև թեյն իր հերթին նվազեցնում է սիստոլիկ զարկերակային ճնշումը 1,4 միավորով, իսկ դիաստոլիկ՝ ճնշումը 1,1 միավորով։

Կարկադե թեյ

Հիբիսկուսից պատրաստված այս ըմպելիքը ևս կարող է շատ օգտակար լինել շաքարային դիաբետով հիվանդների համար սառը վիճակում օգտագործվելու դեպքում։ Ինչպես գրում է Express Health պարբերական, հետազոտությունը ցույց է տվել, որ օրական երեք շաբաթ կարկադե խմող կամավորների մոտ վեց շաբաթ անց նկատվել է զարկերակային ճնշման նվազում, մինչդեռ պլացեբո ընդունած կամավորների մոտ նման ազդեցություն չի նկատվել։ 

Մարսուրի թուրմ

Մասուրի պտուղները հարուստ են ֆլավոնոիդներով՝ բուսական քիմիական տարրերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում արյունատար անոթների վիճակի վրա։ Ինչպես փոխանցում է Express Health պարբերականը, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ 40 գրամ մասուրի փոշի պարունակող ըմպելիքի կանոնավոր գործածությունն ընդամենը 6 շաբաթում կօգնի նվազեցնել սիստոլիկ զարկերակային ճնշման ցուցանիշները գրեթե 4 միավորով։

Թեյի սնկից պատրաստված ըմպելիք

Ինչպես գրում է Health ամսագիրը, այս ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ պրոբիոտիկներ (ընդ որում՝ մի քանի տեսակի), ինչի շնորհիվ օգնում է վերականգնել աղիների միկրոֆլորան ու ավելացնում է օգտակար բակտերիաների քանակությունը։ Աղիների վրա ունեցած իր դրական ազդեցության շնորհիվ այն բարելավում է առողջության տարբեր ցուցանիշները, այդ թվում նաև իմունային համակարգն ու զարկերակային ճնշումը։ Սա է պատճառը, որ այն շատ օգտակար է զարկերակային գերճնշումով հիվանդների համար։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular