ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հետևողականորեն մաշեցվում է պետության ռեսուրսը, դիմադրողականությունը զրոյացնելու քայլեր են արվում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն գրեթե մեկ շաբաթ է` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված է մի վիճակ, որը, բացի անվտանգային հարցերից, ի ցույց է դնում նաև խնդիրներ, որոնք վերաբերում են երկրի կառավարմանը: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք այդ խնդիրներին՝ դիտարկելով նաև երկրի առջև առկա սպառնալիքները:

Գնահատելով ընդհանուր իրավիճակը՝ Ա. Ղևոնդյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց. «Գործ ունենք հանրապետությունը հետևողականորեն կոլապսի տանելու պլանավորված գործընթացի հետ: Իհարկե, նշվածի փաթեթավորումը շատ տարբեր կարող է լինել. մի պարագայում մեզ կարող է թվալ, որ սա դիլետանտիզմ կամ ոչ պրոֆեսիոնալիզմ է, մյուս դեպքում՝ անուշադրություն, և այսպես շարունակ: Բայց բովանդակային առումով մենք գործ ունենք պետության ռեսուրսը մաշեցնելու, ինչպես նաև դիմադրողականությունը զրոյացնելու հետևողական քայլերի հետ, որոնք սկսել են դեռ 2018 թ. գործընթացներից և շարունակվում են մինչ այս պահը: Միգուցե փորձագետի շուրթերից նման ձևակերպում լսելը տարօրինակ է, բայց նշվածի հաստատման ու փաստարկման եթե ոչ 100, ապա նույնիսկ ավելի շատ հիմնավորումներ կարող եմ բերել: Խոսքը հստակ փաստերի, հրամանների, քաղաքական դիրքորոշումների, հանրային և ոչ հանրային պահվածքի, դիվանագիտական գործընթացներում մեր շահերը նաև ցուցադրական չպաշտպանելու իրողությունների մասին է»:

Իսկ թե արդեն այս փուլում ի՞նչ հանգրվանի է հասել պետությունը, քաղաքագետը նկատում է. «Պետության ռեսուրսի մաշեցումը հետևողական քայլերի համախումբն է, որի պարագայում տարածվում է քաոս, ինստիտուցիոնալ կոլապս, համակարգային անգործություն: Բացի այդ, նման իրավիճակում որոշումները չհիմնավորված են ու անտրամաբանական: Իսկ պետության ռեսուրսի մաշեցման վերջնական հանգրվանն ինքնիշխանության կորուստն է: Մենք արդեն ունենք հստակ դեպքեր՝ նաև իրենց հրապարակային դրսևորումներով ու ապացույցներով, որոնք վկայում են, որ ՀՀ-ն, կարծես թե, այլևս միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում: Մենք, որպես պետություն, Ադրբեջանի հետ ունենք թշնամական հարաբերություններ, բայց մեր փոխարեն մեր բանակցային օրակարգը տանում են միջնորդ երկրները: Ավելին՝ միջնորդ երկրները երբեմն ավելի շատ են անհանգստանում մեր ազգային շահերի համար, քան Հայաստանի «հպարտ քաղաքացիների» կողմից ընտրված ոչ պակաս «հպարտ» իշխանությունները»:

Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ Ղևոնդյանը հիշեցրեց. «Հայաստանի Հանրապետության սահմանների երեք կետում խախտման դեպք ունենք: Միջազգային իրավունքի տեսանկյունից սա ագրեսիա է, մյուս կողմից՝ կան անեքսիայի դրվագներ: Այսինքն, ադրբեջանական զորքի տեղակայում և իրենց տարածքին բռնակցման փորձ: Նման իրավիճակում ՀՀ-ի ղեկավարությունը, իր գործելաոճի համաձայն, սկսեց մանիպուլ յացիոն ձևակերպումներ անել, ասել, թե դա սուտ է: Հայաստանի կառավարության ու մարզային չինովնիկների մակարդակով կեղծ ինֆորմացիա տարածվեց, հետո պարզվեց, որ Ադրբեջանը մի քանի կետով խորացել է, և մեր սուվերեն պետության տարածքում մի քանի հարյուր զինվոր ունի: Եվ մեր ԶՈւ-երը, քաղաքական ղեկավարությունը որևէ քայլ չեն անում, որ այդ տարածքները պաշտպանեն: Մեծ հաշվով, ստացվում է այնպես, որ այդ մաշեցման հետևանքն ինքնիշխանության կորուստն էր: Այսինքն, նման վիճակը նպատակ ունի պայման ստեղծել, որ ՀՀ-ն այլևս գործոն չդառնա, Հայաստանի շահերն այլևս օրակարգային չլինեն, և Հայաստանի հետ կապված որոշումներն ընդունվեն այլ վայրերում, այդ թվում՝ հակառակորդ պետությունների մայրաքաղաքներում»:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների վարքագծին, երբ ստեղծվածի մեջ փորձում են մեղադրել ընդդիմության ներկայացուցիչներին, ավելին՝ գրեթե ամբողջ թիմով սոցցանցերում լծվում են նրանց վրա ցեխ շպրտելու գործին, Ալեն Ղևոնդյանը շեշտեց, որ այստեղ մի քանի շերտեր կան: Մինչ այդ, սակայն, այս համատեքստում նա մատնանշեց պետության մաշեցման առկա օրակարգին ամենաբարձր մակարդակով մասնակից անձանց մասին. «Հայաստանի գործող վարչապետը հետևողականորեն պետությանը տանում է լուծարման: Ունենք ազգադավ իշխանություն, որը հանձնել է Արցախը: Գործ ունենք նաև առնվազն տասը հազար զոհի արյամբ այդ հանձնումը լեգիտիմացնելու, մի քանի հարյուր գերի ունենալու իրողությունների հետ: Իսկ այս ամենի շարունակությունը բավականին լայն ռազմավարական պլանի էլեմենտ է:

Արցախից հետո հաջորդ քայլը Սյունիքի հանձնումը պետք է լիներ, որովհետև ուժային բևեռների մրցակցությունը տարածաշրջանում բավականին սրվել է, կան նոր օրակարգեր:Կան նաև Հայաստանը Ռուսաստանից պոկելու, Ռուսաստանին հարվածելու և Ռուսաստանի շուրջ անկայունության գոտիներ ստեղծելու խնդիրներ: Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը, որպես պետություն, կա՛մ պետք է այլևս գոյություն չունենա, կա՛մ առնվազն չպետք է հանդիսանա գործոն, որը կարող է ազդեցություն ունենալ նման պլանների իրագործման տեսանկյունից»:

 Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular