«Մոսկվան պատրաստ է սահմանազատման հարցում աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին». Լավրովը գնահատել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնությունը պատճառ չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված «հույզերը սրելու» համար, Մոսկվան պատրաստ է սահմանազատման հարցում աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ոչ մի կրակոց չի եղել, ոչ մի բախում տեղի չի ունեցել: Հանգիստ նստել ենք, սկսել պայմանավորվել այն մասին, թե ինչպես կարգավորենք այս իրավիճակը: Մեզնից աջակցություն են խնդրել, մեր զինվորականները հատկացրել են նման աջակցություն, պայմանավորվածություն է ձեռք բերվել: Որևէ պատճառ չեմ տեսնում հույզերը սրելու համար այս ոչ շարքային, սակայն հանգիստ կարգավորվող իրավիճակում։
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը հայտարարություն է արել` կատարվածը մեկնաբանելով որպես թյուրիմացություն, և որ ամենակարևորն է սահմանի բացակայությամբ, որը պետք է ապառազմականացվեր և սահմանագծվեր: Ոչ ոք երբևէ դրանով չի զբաղվել, և մենք կողմերին առաջարկել ենք, որ անցնեն նման աշխատանքի: Մենք պատրաստ ենք աջակցել նրանց այդ հարցում»,- Սիերա Լեոնեի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցութունների ավարտին կայացած ասուլիսում ասել է Լավրովը: