ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` խաղ Սենետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բոլոր ժամանակներում էլ շատերը նախընտրում են իրենց ազատ ժամանակը անցկացնել սեղանի խաղեր խաղալով: Խաղը հատուկ ժամանց է բոլոր տարիքի մարդկանց համար: Մեր ժամանակներում կան շատ այնպիսի անսովոր խաղեր, որոնք կարողացել են մեզ հասնել կտրելով հազարամյակներ: Նման հնագույն խաղերից մեկն էլ Սենետն է:

Ենթադրվում է, որ Սենետ սեղանի խաղը կարող է հայտնված լինել մ.թ.ա. մոտ 3500-ականներին Հին Եգիպտոսի տարածքում: Այդ հին խաղի առաջին խաղատախտակները հայտնաբերվել են 20-րդ դարի սկզբին: Հին եգիպտական ​​բարձրաստիճան պաշտոնյա Խեսիրի դամբարանում է հայտնաբերվել այդ խաղի հնագույն լիարժեք հավաքածուն: Իսկ ամենալավ պահպանված հավաքածուն հայտնաբերվել է Թութանհամոնի դամբարանի պեղումների ժամանակ: Դա եղել է գլխավոր մուտքի ոսկեզօծ պատվանդանի վրա դրաված արկղ: Պարզվել է, որ տուփը իրենից ներկայացնում է քառակուսիների բաժանված խաղատախտակ, իսկ տուփի ներսում դրված են եղել զառեր և ֆիգուրներ, որոնք շատ նման են եղել շախմատային ֆիգուրներին: Եվ իրոք, Սենետը երկար ժամանակ շփոթել են շախմատի կամ շաշկու հետ: Բայց հետո պարզվել է, որ այդ խաղի իմաստը բոլորովին այլ է: Հին եգիպտական ​​հիերոգլիֆների վերծանման շնորհիվ պարզ է դարձել, որ «սենետ» անվանումը թարգմանության մեջ նշանակում է «անցում»: Իրոք, խաղն ավելի շատ նման է ուղի անցնելուն և փարձություններ հաղթահարելուն, որոնք հանդիպում են ճանապարհին: Մասնակիցները, զառեր են նետել, ապա իրենց ֆիգուրները տեղափոխել այսպես ասած ճանապարհով: Ֆիգուրները սովորաբար լավաշների, պտուտակների կամ կծիկների տեսքով են եղել:

Սենետը եղել է  եգիպտացիների հիմնական զվարճանքներից մեկը: Այդ խաղը շատ բարձր է գնահատվել, այդ իսկ պատճառով խաղի հավաքածոներն են դրվել հարգված մարդկանց գերեզմաններում: Խաղն այնքան կարևոր է եղել Եգիպտոսի համար, որ այն հիշատակվում է անգամ «Մահացածների գիրքի» 17-րդ գլխում և մահվան ու վերամարմնավորմանը նվիրված հին մագաղաթներում, որպես հոգու երկար ճանապարհ դեպի աստվածային լույս: Հին եգիպտացիների հավատալիքների համաձայն  մահվանից հետո մարդու հոգին այնքան է թափառում մահացածների թագավորությունում, քանի դեռ երկրի վրա կատարված նրա բոլոր գործերը չեն գնահատվել և կշռադատվել: Եթե ​​հանգուցյալն արդար կյանք է վարել, ապա նա մնում էր արևի աստծո՝ Ռայի խնամակալության ներքո և դառնում անմահ: Այսպիսով, կարելի է ասել, որ Սենետը աստվածների խաղ է:

Որպես պաշտամունքային խաղ Սենետը տարածված է եղել Եգիպտոսում գրեթե երեք հազար տարի սկսած մ.թ.ա. 2600 թվականից մինչև հռոմեական ժամանակաշրջանը (350 թվական) և հին քաղաքակրթության փլուզումը: Դրանից հետո Սենետը մոռացվել է գրեթե 2000 տարի, ապա կրկին բացահայտել իրեն և դարձել աշխարհի ամենահին ու խորհրդավոր սեղանի խաղերից մեկը, որը սկսել է նոր տարածում ստանալ:

Ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում Սենետը տեղափոխվել է սմարթֆոններ և համակարգիչներ: Այժմ յուրաքանչյուր ոք կարող է խաղալ այս հին եգիպտական ​​խաղը: Բայց, իհարկե, խաղի էլեկտրոնային տարբերակը չի կարող փոխարինել իր փայտե նմանակին: Մարդիկ, ովքեր ապրել են մեզնից շատ առաջ, գիտեին այս խաղի արժեքը և նվիրված էին դրան: Մեր խնդիրն է պահպանել այն և փոխանցել մեր երեխաներին և հետնորդներին:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular