ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«...նա կապրի այնքան,մինչև էլ ես չեմ լինի».Պատանի լրագրողների դպրոցում դանակահարված տղայի նշանածի հուզիչ գրառումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերից մի օր հարցե ՞ լ եք ինքնեդ Ձեզ, թե ինչ է կյանքը, ապրելու բերկրանքն ու ձգտումը: Խոսքը վերաբերվում է բոլոր ընկերներիս ու ծանոթներիս: 

Ամեն առավոտ բացում ես աչքերդ ու հասկանում, որ կյանքդ` անցյալդ, ներկադ,ապագադ, ամբողջությամբ ջնջվել է: Բարձի տակից վեցնում ես հեռախոսը, բայց չկա էն միակը, ում ամեն առավոտ`4 տարի շարունակ զանգել ես ու բարի լույս մաղթել:

Շրջվում ես աջ, ու մի հսկայական պատմություն աչքիդ առաջ է հայտնվում(այո', սիրում էի ամեն ամիս մեր փոքրիկ պատմությունից 2-3 նկար ավելացնլ անկողնուս կողքի պատին փակցված մեր նկարներին, հավատացեք`4 տարում բավականին շատ նկարներ են ավելացել):

Մի կերպ քեզ ստիպում ես դուրս գալ անկողնուց, դեմքիդ կեղծ ժպիտ նկարում, որ օրվա ընթացքում ուժ տաս բոլոր նրանց, ով իսկապես քո կարիքն է զգում, ու դուրս ես գալիս տանից: Քայլուս ես արագ, բայց անվստահ, խուսափում մարդկանց հայացքներից, մի կերպ, շրթունքներդ իրար սեղմելով, զսպում լացդ, որ փողոցի մեջտեղում չկանգնես ու ամբողջ ուժով չգոռաս անօգնությունից:

Երբ ամեն րոպե զգում ես նրա ներկայությունը, շրջվում ես, բայց ոչ ոք չկա, երբ զգում ես, որ թիկունքիդ ամուր հենարանը վերացել է, երբ չկա էն միակը, ով կլուծեր բոլոր խնդիրները, մի ժպիտով կդարձներ քեզ աշխարհի ամենաերջանիկը և մի խոսքով`ամենասիրվածը:

Մտածում եք արդյոք կյանքի մասին, երբ կեղծ օրվանից հետո մտնում եք անկողին, փակում աչքերը, իսկ աչքեիդ առաջ հայտնվում են բոլոր պահերը միասին անցկացրած, որ էլ երբեք, ԵՐԲԵՔ չեն կրկնվի:

Կարծում եմ, մեզանից և ոչ մեկը օրվա ավարտին շնորհակալություն չի հայտնում Աստծուն`իր ապրած ևս մեկ օրվա համար: Մեզանից և ոչ ոք չի զանգում իր սիրած կամ հարազատ մարդդուն, ու չի ասում, թե որքան շատ է սիրում նրան, որ շնորհակալ է նման պարգևի համար, որ ուղղակի շնորհակալ է` ապրելու համար:

Բայց չէ որ կյանքն այնքան կարճ է ու մի ակնթարթում կարող է ավարտվել: Դժվար է, հավատացեք, զգալ, որ դու չունես կյանքից կառչելու և ոչ մի հենարան, բայց շարունակում ես ապրել: Ես կարծես գտել եմ ելքը, ապրել երկուսիս փոխարեն, ապրել ու հասկանալ, որ ես եղել եմ մեկի համար ՆԱ, ով կյանքից էլ առավել է եղել, ՆԱ, ում համար 4 տարի շարունակ ապրել են,ՆԱ, ում անմնացորդ նվիրվել ու սիրել են, ՆԱ, ում վստահել են տարիներ, իր փոխաեն ապրելու համար: Արդյոք մտածել եք`ինչ կլինի, եթե մի օր գլխիվայր շրջվի կյանքը:


Ծանոթներիցս մեկը օրեր առաջ ասեց, ՆԱ ԿԱՊՐԻ ԱՅՆՔԱՆ` ՈՐՔԱՆ ՀԻՇԵՍ ՈՒ ՍԻՐԵՍ ՆՐԱՆ:

Ուրեմն անկասկած նա կապրի այնքան,մինչև էլ ես չեմ լինի:

P.S. Եթե անկեղծ, մինչ օրս համարձակությունս չէր բավարարում գրել անգամ մի տող, բայց ամեն օր անծանոթ մարդկանցից ստանալով խոսքեր, որ անգամ ծանոթներս չասեցին, հասկացա, որ իմ Լևոնին ամբողջ Հայաստանը և Հայաստանից դուրս ճանաչեցին և ափսոսացին: Բոլորն անխտիր հասցրեցին սիրել`չճանաչելով իրեն: Շնորհակալ եմ, որ դեռ շարունակում եք գրել ու գրել: Գիտեմ`շատերին չեմ արձագանքել,հուսալով, որ հասկանում եք ամեն բան, բայց հավատացեք, շնորհակալ եմ անչափ: Ֆեյսբուքը ցավոք դարձել է մի հարթակ, որտեղ մարդիկ սկսել եմ ԱՊՐԵլ և ես իմ “պարտքը” համարեցի նման կերպ տալ այն բոլոր հարցերի պատասխանը, որ անվերջ տալիս եք: Շնորհակալ եմ Լևոնիս հիշելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular