ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հոմոֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օր, էլեկտրակապի և տեղեկատվական համայնքի միջազգային օր, Արգենտինա՝ Ռազմա-ծովային ուժերի օր, Լատվիա՝ Հրշեջի և փրկարարի օր, Նորվեգիա՝ Սահմանադրության օր, Նիգերիա՝ Սահմանադրության օր, Գերմանիա՝ Հոր օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1858 - Մաթեոս Ա Կոնստանդինապոլսցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

1895 - ծնվել է հայ զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար Սմբատ Դանիելյանը։

1966 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ Վահրամ Ալազանը։

1979 - ծնվել է արձակագիր, հրապարակախոս Արմեն Օհանյանը։

1988 - Ստեփանակերտում և Երևանում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր, իսկ Ստեփանակերտում նաև գործադուլ՝ կապված սումգայիթյան դեպքերի հարցով կայացված մեղմ դատավճիռների հետ։

1992 - հայկական զինված ուժերը գրավել է Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը։

2001 - «Հայկական ավիաուղիներ» ընկերության  Թեհրանից Սարրի ուղեւորված ՅԱԿ-40 ինքնաթիռի վթարից զոհվել են ինքնաթիռի ողջ անձնակազմը, այդ թվում ԻԻՀ տրանսպորտի նախարար Ռահման Դայմանը, փոխնախարարը, ԻԻՀ Մեջլիսի 6 պատգամավորներ և նրանց ուղեկցող 22 պաշտոնատար անձինք։

2005 - Ստամբուլի համալսարաններից մեկի հանրակացարանում մի քանի տասնյակ ազգայնամոլներ դաժան ծեծի են ենթարկել ադրբեջանցի ուսանողների:

2006 - Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ընտրվել է ԳԱԱ նախագահ։

2008 - ՎիվաՍելը հռչակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր:

2011 - Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մեկնարկել է ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգաշարը:

2014 - կեսօրից հետո Վերնիսաժում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով հինգ հոգի հրազենային վիրավորում են ստացել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1215 - անգլիական բարոնները ապստամբություն սկսելով թագավոր Իոհան Անհողի դեմ՝ գրավել են Լոնդոնը։

1497 - Վասկո դը Գամման հասել է Հնդկաստանի ափերին։

1510 - վախճանվել է իտալացի նկարիչ Սանդո Բոտիչելլին։

1642 - հիմնադրվել է Մոնրեալը։

1656 - Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Շվեդիային։

1727 - ռուսական գահին  է բազմել Պետրոս 1-ինի անչափահաս որդի Պետրոս 2-րդը։

1742 - Ֆրիդրիխ 2-րդը ջախջախել է ավստրիացիներին Սիլեզիայի Շոտուզիցայի ճակատամարտում։

1792 - 24 բրոքերներ, թաքնվելով արևից ծառի տակ, ստեղծել են Նյու-Յորքի ֆոնդային բորսան։ Այդ տարածքը ներկայումս Ուոլ–սթրիթն է։

1838-վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և դիվանագետ Շառլ Մորիս դը Թալեյրանը։

1861 - Լոնդոնում առաջին անգամ ցուցադրվել է շոտլանդացի ֆիզիկ Ջեյմս Մաքսվելլի մեթոդով ստեղծված առաջին գունավոր լուսանկարը։ 

1885 - Գերմանիան անեքսիայի է ենթարկել Նոր Գվինեան և Բիսմարկի արշիպելագը։

1887 - սկսվել է Դոնբասի ածխահատների առաջին գործադուլը։

1904 - ծնվել է ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան Ժան Գաբենը։

1916 - Անգլիայում առաջին անգամ անցել են ամառային ժամանակի։

1917 - Տրոցկին վերադարձել է Ռուսաստան, նրան և իր խմբին ընկերակցել են բոլշևիկները։

1929 - Ֆիլադելֆիայում երկարատև փնտրտունքներից հետո ձերբակալվել է Ալ Կապոնեն։

- Կանադայում օդաչու Կոլդվելը առաջին անգամ օգտագործել է պարաշյուտը փրկվելու համար։

1940 - գերմանական բանակը գրավել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը։

1946 - ծնվել է ռուս քաղաքական գործիչ Գալինա Ստարավոյտովան։

1973 - ԱՄՆ-ի սենատը սկսել է լսումները Ուոլտերգեյթսի գործով։

1983 - խաղաղության պայմանագիր է ստորագրվել Իսրայելի և Լիբիայի միջև։

1995 - Ժնևում աճուրդում վաճառվել է «Դի» ալմաստը ռեկորդային գնով՝ 16 548 750 դոլար։

2004 - ԱՄՆ-ի Մասաչուսեց նահանգում թույլատրել են միասեռ ամուսնությունները։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular