Արծրուն Հովհաննիսյանը՝ սահմանին զոհեր ունենալու տեղեկության մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրծրուն Հովհաննիսյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.
"Ինչպես օգնել ադրբեջանական քարոզչությանը և վարկաբեկել սեփական երկիրը
Ֆեյսբուքյան ստատուս. "Հիմա սահմանին լարված է մեզանից թաքցնում են, կան զոհեր և վիրավորներ”:
Պաշտոնական հերքում. "Սահմանին լարվածություն չկա, զոհեր և վիրավոր ներ չկան, խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել”
Փոփոխված ստատուս. "Երեկ է եղել լարումը, մեզանից թաքցրել են, կան վիրավորներ”:
Պաշտոնական հերքում. "Սահմանին լարում չի եղել, եղել են կրակոցներ, որոնց մասին ԼՂՀ ՊԲ-ը ներկայացնում է պարբերաբար: Վիրավորների մասին տեղեկությունները ներկայացվում են ըստ կարգի”: Նույն ժամանակ հոսպիտալի պետը հայտնում է վիրավորների վիճակի մասին:
Նոր ստատուսներ. "Տեսեք ճշմարտությունը թաքցնում են, խոսքները չի համապատասխանում իրականությանը”:
Նյութից կես ժամ անց Հաքքինը տալիս է նախնական ստատուսի արտատպումը, որպես սեփական նյութ:
Հ.Գ. Եթե որևէ մեկը դեռ մեզանում հավատում է, որ ՊՆ-ը կամ ՊԲ-ը զոհեր է թաքցնում, ուրեմն ինքը լուրջ խնդիրներ ունի: Եթե որևէ մեկը չի հասկանում, որ այս ամենը անթույլատրելի է մեր իրավիճակում հատկապես, ուրեմն հարկավոր է բացատրել, ինչին ես պատրաստ եմ համբերատար: