ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մայիսի 16

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը շատ նախաձեռնություններում հաջողություններ է խոստանում: Այդ հատվածում անպայման պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ կլուծեք բարդ առաջադրանքները, գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չափազանց դժվար էր թվում: Երբեմն բարդ կլինի շրջապատողների հետ տարաձայնություններից խուսափելը. ձեր արարքներն ու ծրագրերը հաճախ նրանց անմիտ կթվան:

Խուսափեք թեժ վեճերից: Շատ բարդ հարցեր կարելի է հանգիստ քննարկել. այդ դեպքում բոլորին գոհացնող լուծումներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ ու հետաքրքիր օր է: Կարող եք համարձակ ստանձնել բարդ գործերը. շատ բան հրաշալի կստացվի: Հաճախ դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, կօգնեք մարդկանց, որոնք դժվար իրավիճակում են հայտնվել: Ձեր առաջ ամենաբարձր նպատակները կարող եք դնել. դրանց հասնելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և ինչ կնախաձեռնեն շրջապատողները: Բայց մի շտապեք կիսվել ձեր մտահղացումներով: Մարդկանց, որոնք կօգնեն դրանց իրագործման հարցում, կհանդիպեք քիչ ավելի ուշ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հատուկ առաջատարի հատկանիշներն այսօր շատ վառ կարտահայտվեն: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց. հաճախ շրջապատողները իրենք աջակցություն կառաջարկեն: Համատեղ աշխատանքից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի լուրեր, ինչպես նաև հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հարմար ժամանակ է մտերիմների հետ լուրջ բաների մասին զրուցելու համար: Մի վախեցեք ձեր զգացմունքները ցույց տալուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բազում նոր գաղափարներ կհայտնվեն: Ամեն անգամ մտածածն իրագործել չի հաջողվի, բայց դուք կիմանաք՝ շատ ծրագրերի կարելի է ավելի ուշ վերադառնալ: Իսկ հիմա արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել, ամեն ինչ մտածել, ուսումնասիրել բոլոր հնարավորությունները: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք: Հաճախ կօգնեն հին ծանոթները: Նրանց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել:

Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով, ինչպես նաև հեռվից լավ նորություններով: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Նույնիսկ կարճատև զրույցը դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է, որը մեծ հաջողություններ է խոստանում: Դուք վճռական տրամադրված կլինեք և կկարողանաք հաղթել նույնիսկ ամենաուժեղ մրցակիցներին: Շատ Առյուծներ պատրաստ կլինեն կոշտ կերպով պաշտպանել իրենց հետաքրքրությունները. շրջապատողները կզգան դա և կաշխատեն ավելորդ անգամ նրանց հետ չվիճել:

Հավանական է առաջընթաց գործերում, իսկ որոշ դեպքերում՝ նկատելի մասնագիտական աճ: Օրը հրաշալի է բարդ առաջադրանքները լուծելու համար, որոնցից փայլուն գլուխ կհանեք: Կարող եք ուսման մեջ մեծ հաջողությունների հասնել: Շատ օգտակար կլինի վերհիշել այն, ինչ ավելի վաղ եք իմացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է գործնական շփումների և կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ հաջողությունների կհասնեք, որոնց մասին շրջապատողները միայն երազել կարող էին: Ամենահամարձակ ծրագրերը կհաջողվի կյանքի կոչել: Հաճախ հաջողակ կլինեք, բայց ձեր անձնական որակները, գիտելիքներն ու կարողություններն էլ վերջին դերը չեն խաղա:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, հետաքրքիր զրույցների համար շատ թեմաներ կգտնվեն, նոր ծրագրեր էլ կհայտնվեն: Որոշ Կույսեր գրավիչ առաջարկներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող ու հետաքրքիր օր է, որը շատ հարմար է նոր բան ստանձնելու համար: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչում կարելի է հաջողության հասնել, և դուք ուժերը զուր չեք վատնի: Հնարավոր են լավ նորություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում:

Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Կշեռքների հանդեպ: Նշանի շատ ներկայացուցիչների ռոմանտիկ անակնկալներ, անմոռանալի ժամադրություններ են սպասվում: Օրը շատ ոգեշնչող կլինի նրանց համար, ովքեր հակված են ստեղծագործելու. ձեր տաղանդներն ամբողջությամբ կդրսևորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին վեճերից, լարված քննարկումներից խուսափել հազիվ թե կարողանաք: Երբեմն ժամանակ է պետք շրջապատողներին ձեր իրավացիության մեջ համոզելու համար: Բայց դուք չեք հանձնվի և կստիպեք բոլորին լսել ձեզ: Ավելի ուշ բոլորին պարզ կդառնա, որ ձեր տեսակետը ճիշտ է եղել:

Օրվա երկրորդ կեսին մանր-մունր գործեր շատ կլինեն, որոնցից յուրաքանչյուրը ուշադրություն կպահանջի: Աշխատեք ոչ մի մանրուք բաց չթողնել: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Դուք սովորականից ավելի բռնկուն կլինեք, իսկ հաճախ՝ նաև շատ կասկածամիտ: Դրա պատճառով լարված պահեր կծագեն նույնիսկ ամենամտերիմների հետ շփումներում: Աշխատեք վերահսկել հույզերը. ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը:

Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Կենտրոնանալով՝ կկարողանաք գլուխ հանել նույնիսկ ամենաբարդ գործերից: Համարձակ ու անսովոր գաղափարներ կհայտնվեն: Դեռևս վաղ է դրանցով ինչ-որ մեկի հետ կիսվելը, քանի որ հազիվ թե աջակցություն ստանաք: Մի փոքր սպասեք, ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար է ինքնուրույն գործելու համար: Այդպես կարող եք գլուխ հանել նույնիսկ ամենաբարդ խնդիրներից: Իսկ ահա ինչ-որ մեկի հետ պայմանավորվելը դժվար կլինի: Նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բազմիցս օգնել են ձեզ ու աջակցել ձեր գաղափարները, այսօր կարող են հիասթափեցնել:

Լավ է գումարը ռիսկի չենթարկեք. լավագույն օրը չէ կասկածելի գործարքներ կնքելու, արկածախնդրություններին մասնակցելու համար: Գնումների հարցում մի շտապեք, եթե խոսքը ոչ այնքան անհրաժեշտ իրերի մասին է: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սիրո մեջ հաջողակ կլինեն նույնիսկ այն Այծեղջյուրները, որոնք վաղուց դրան չեն հավատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվարություններ կարող են ծագել, բայց դուք հանգստություն կպահպանեք, ոչ մի բանի համար չեք անհանգստանա և արագ գլուխ կհանեք բոլոր խնդիրներից: Հաճախ կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը, բայց առավել կարևոր կլինի մտքերն արագ հավաքելու և կշռադատված որոշում ընդունելու ունակությունը:

Եթե օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, ապա երկրորդը հարմար է համագործակցելու, ջանքերը միավորելու, շփվելու համար: Դուք կիմանաք՝ ինչպես շրջապատողներին հետաքրքրել ձեր գաղափարներով: Դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է նոր նախաձեռնությունների համար: Ինտուիցիան կհուշի ձեզ, որ հաջողությունը սարերի հետևում չէ, և այն չի սխալվի: Նշանի շատ ներկայացուցիչներ հրաշալի գլուխ կհանեն ստանձնած ամեն ինչից: Չի լինի մի գործ, որում անհաջողության հանդիպեք: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների առիթներ չեն լինի:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու հետաքրքիր առաջարկներով: Որոշ Ձկներ հրաշալի գաղափարներ կունենան՝ կապված աշխատանքի ու բիզնեսի հետ: Նշանի մյուս ներկայացուցիչները կհասկանան՝ ինչպես մեռյալ կետից շարժել կարևոր ու բարդ գործը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular