ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը բացատրել է Թուրքիայի և Հայաստանի միջև «կառավարվող թշմանության» մասին Փաշինյանի խոսքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

riafan.ru-ն գրում է, որ Երևանի ու Անկարայի հարաբերությունները ծայրաստիճան լարված են, բայց այդ «վատ խաղաղություն»-ը այնուամենայնիվ ավելի լավ է, քան «լավ պատերազմ»-ը: Այս մասին FAN- ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Իվան Արկատովը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկրի խորհրդարանի հատուկ նիստում անկեղծ հայտարարություն է արել Թուրքիայի վերաբերյալ: Ըստ նրա` Անկարան Երևանի «թշնամին» է. դա «պատմականորեն է տեղի ունեցել» և հաստատվել է վերջին շրջանում թուրքերի գործողություններով Լեռնային Ղարաբաղում ... Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել երկու երկրների թշնամությունը «կառավարելի վիճակում»:

«Ընդհանուր առմամբ, ընդունված դիվանագիտական ​​նորմերի տեսակետից նման հայտարարությունը կարելի է անվանել կոշտ, - ասել է Արկատովը, - այնուամենայնիվ, այստեղ պետք է հաշվի առնել Անկարայի և Երևանի հարաբերությունների համատեքստը. բոլորովին վերջերս տեղի էր ունեցել պատերազմ, որի ընթացքում թուրքերը չեն եղել հայերի կողմը, բայց 100 տարի առաջ էլ ավելի սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք իրենց դրոշմն են թողել տարածաշրջանում միջազգային իրավիճակի վրա»:

Քաղաքագետը շեշտել է, որ Փաշինյանը հենց այնպես չի նշել Թուրքիայի հետ թշնամությունը երկրի խորհրդարանի առջև. Հայաստանում սպասվում են հիմնական օրենսդիր մարմնի ընտրություններ, և կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ցանկանում է ներկայանալ բարենպաստ լույսի ներքո: Ըստ քաղաքագետի` Փաշինյանի այդ խոսքերը «իրեն վառ ներկայացնելու և տարածաշրջանային գլխավոր դերակատար Էրդողանին հակադրվելու» համար է, որով նա  ակնկալում է ներգրավել ընտրազանգվածի այն հատվածին, որը մեծապես ցավում է Լեռնային Ղարաբաղում պարտությունից և դրանում մեղադրում է նրան:

«Չի կարելի ասել, որ այդ հռետորաբանությունը կօգնի նրան արմատապես փոխել ուժերի հարաբերակցությունը ընտրություններից առաջ, բայց դրա շնորհիվ նա կգրավի ընտրողների մի մասին»:

FAN- ի զրուցակիցը բացատրել է նաև, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի հայտարարվել թշնամի, որի հետ Հայաստանը, փաստացի պատերազմել է: Ըստ Արկատովի` դա պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը ցանկանում է Էրդողանին մեղավոր դարձնել հակամարտությունը սանձազերծելու մեջ:

«Երևանը փորձում է հարցը ներկայացնել այնպես, որ Անկարան է ամեն կերպ խրախուսել Բաքվին ագրեսիայի դիմել և հետագայում օգնել է նրան զենքով և ռազմական խորհրդականներով, - ասել է Արկատովը, - Միևնույն ժամանակ Փաշինյանը խոսում է երկրների միջև թշնամությունը «կառավարելու» անհրաժեշտության մասին: Ի՞նչ նկատի ունի դա ասելով: Կարծում եմ, որ դա վերաբերում է Թուրքիայի և Հայաստանի «սառը պատերազմ»-ը սառեցված վիճակում պահելուն, թույլ չտալուն, որ այն անցնի թեժ փուլի»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular