ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջո Բայդենը չեղարկել է Թրամփի ստորագրած մի շարք հրամանագրեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը չեղարկել է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի ստորագրած մի շարք հրամանագրեր, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Չեղարկվում են նախագահի հետևյալ որոշումները․ 2020 թվականի մայիսի 28-ին ընդունված գործադիր հրամանը՝ «Առցանց գրաքննությունը կանխելու վերաբերյալ», 2020 թվականի հուլիսի 26-ին ընդունված «Բռնության գործողությունների դեմ պայքարում ամերիկյան արձանների, հուշարձանների պաշտպանության մասին» գործադիր հրամանը, 2020 թվականի հուլիսի 3-ին ընդունված «Ամերիկացի հերոսներին նվիրված հուշարձաններ կանգնեցնելու և եղածները վերականգնելու մասին» գործադիր հրամանը, 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված «Ամերիկյան ազդեցությունը խթանելու համար ԱՄՆ արտաքին օգնությունը վերանվանելու մասին» գործադիր հրամանը և 2021 թվականի հունվարի 18-ին ընդունված «Ամերիկյան հերոսների պուրակի կառուցման մասին» գործադիր հրամանը», - ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած փաստաթղթերում, որոնց տակ ստորագրել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։

«Առցանց գրաքննությունը կանխելու վերաբերյալ» գործադիր հրամանն ազդել է երկրում սոցիալական ցանցերի դաշտի կարգավորմանը, իսկ հուշարձանների վերաբերյալ հրամանագրերն ընդունվել են դրանց նկատմամբ բռնության կիրառման ընթացքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular