ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի մի շարք հատվածներ ադրբեջանական դիրքերի մատույցներում են, ինչն այդ ուղղությամբ մշտական սպառնալիքներ է ստեղծում․ պետք է արագ գործել, այլապես նոր կորուստներն անխուսափելի են․ Տ․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև՝ Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե պետք է պատրաստ լինել իրավիճակի զարգացման վատ սցենարներին, իրավիճակը պայթյունավտանգ է և այլն, ենթադրում է, որ ստեղծված իրադրությանը համահունչ միջոցացումներ պետք է իրականացվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Մասնավորապես, Սյունիքի մարզի մի շարք հատվածներ ադրբեջանական դիրքերի անմիջական մատույցներում են, ինչն այդ ուղղությամբ մշտական սպառնալիքներ է ստեղծում։

Գորիս-Որոտան մայրուղու մի հատված առհասարակ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ Որոտան-Դավիթ Բեկ գյուղերի մերձակա հատվածներում ադրբեջանական հենակետեր են տեղակայված։ Շատ դեպքերում գլխավոր մայրուղուց 50-100 մետրի վրա։

Դեռ չեմ խոսում Շուռնուխ գյուղի մասին, երբ այն բառացիորեն բաժանված է երկու հատվածի՝ հայկական և ադրբեջանական։

Նմանատիպ խնդիրներ ունենք Կապան քաղաքի հատվածում՝ քաղաքի մուտքի՝ օդանավակայանի հարակից մասում, ինչպես նաև՝ Կապան-Ճակատեն ճանապարհին։

Իշխանասարի, Կութի կամ Վերին Շորժայում ստեղծված իրադրության կամ դրա կտրուկ սրման պարագայում կարող են լուրջ զարգացումներ լինեն Հայաստանի հետ սահմանագծի այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը առավելություններ է ստացել։

Նշածս հատվածներում նոր՝ լուրջ միջոցառումներ իրականացնելու, սահմանագծի անվտանգությունն ամրապնդելու, հարակից բնակավայրերի և մայրուղով երթևեկող մեր քաղաքացիների պաշտպանության ապահովման նոր սպառնալիքներ կան։

Պետք է արագ գործել, հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի են»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular