ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Վերելակից՝ Սև լիճ․Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանը որպես «թավշյա հեղափոխության» ու Դուշանբեում Ալիևի հետ վերելակային գաղտնազրույցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թե ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակվեցին այդ կապուղու միջոցով, տակավին անհայտ է։ Ինչպես որ չկան ստույգ տեղեկություններ այն մասին՝ արդյոք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում և դրանից հետո, թե՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիորեն, որքան այն ծնած վերելակային գյալաջին։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն բացառելի չէ այդ կապի գործարկումը նաև սյունիքյան վերջին իրադարձությունների բերումով։

Հնարավոր է, ասենք, «տարածք՝ իշխանության դիմաց» սխեմայի փոխանակություն գաղտնի կապի միջոցով, որի արդյունքում Սև լիճը և այլ դիրքեր կարող են անցնել կապի մի կողմում գտնվող Իլհամ Ալիևին, փոխարենը՝ հնարավորություն տալով մյուս կապավորին՝ Նիկոլ Փաշինյանին, ռազմական դրություն հայտարարելու միջոցով չեղարկել խորհրդարանական ընտրությունները՝ առժամանակ պահպանելով իշխանությունը։ Մինչև հաջորդ կապի հաստատում։

Բացառված չէ նաև, որ այդ կապի միջոցով լուծվում են նաև այլ՝ ավելի գլոբալ խնդիրներ, ինչպես, օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հեղինակազրկումը, որը կարող է տեղի ունենալ այդ կառույցին Հայաստանի դիմելու արդյունքում։ Խնդիրը տվյալ դեպքում ՀԱՊԿ-ի գործունակությունը չէ, որին Հայաստանի անդամակցությունը կրում է զուտ ձևական բնույթ։

Խնդիրը ժամանակահատվածն է, որում Հայաստանում կարող են գեներացվել ՀԱՊԿ-ը վարկաբեկող տրամադրություններ՝ դրանից բխող հետևանքներով։ Չունենալով անվտանգային  իրական այլընտրանք՝ ՀԱՊԿ-ի հետ խնդիրների ստեղծումը էլ ավելի է նվազեցնելու Հայաստանի անվտանգության գրեթե գոյություն չունեցող մակարդակը, ինչը շահեկան է, առաջին հերթին՝ Ադրբեջանի համար։

Եվ եթե Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին համաձայնեցված չէ Ռուսաստանի հետ (ՌԴ նախագահն ու արտգործնախարարը Հայաստանի ղեկավարների հետ վերջին զրույցներում ՀԱՊԿ-ի մասին անգամ չեն հիշատակում), ապա այդ գործընթացի վտանգավորությունը կարող է բազմապատկվել։ Ընդ որում, բացառված չէ, որ այսպիսով Ադրբեջանը էլ ավելի է թանկացնում ԵԱՏՄ-ին անդամագրվելու իր հնարավորությունը, որին այդքան ձգտում է Ռուսաստանը, և որի դիմաց կարող է հերթական զոհաբերությունը մատուցել Հայաստանի հաշվին՝ Սև լճի կամ որևէ այլ տարածքի տեսքով։ Սրանք բոլորը գաղտնի կապով քննարկելու արժանի հարցեր են՝ հատկապես այն դեպքում, երբ կապավորներից մեկը կանգնած է իշխանությունը կորցնելու գոյաբանական սպառնալիքի առաջ։

Գաղտնիությունը մարդկանց հարազատացնում է, եթե անգամ գաղտնիությամբ շփվում են թշնամիները։ Համատեղ գաղտնիքները երբեմն կարող են համատեղ գործած հանցանքներին հավասար լինել, ինչը ևս մարդկանց, անգամ՝ թշնամիներին, միավորելու հատկություն ունի։ Գործնականից բացի, գաղտնի կապերն ունեն նաև անձնական նշանակություն, և բացառելի չէ, որ դրա միջոցով, օրինակ, կապավորներից բեղավորը տեղեկացրած լինի յուր կնոջ կողմից կապավորներից մորուքավորի կնոջ հրավերին արձագանքելու ու դրա արդյունքում ունկնդրած մուղամից ստացած տպավորությունների մասին։

Ադրբեջանի հետ հաստատված գաղտնի կապը հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից էր։ Գուցե ամենամեծը՝ Իլհամ Ալիևի կյանքում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular