ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ համար է Ալիևին պետք Նիկոլը․․․

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ալիևը արդեն որերորդ անգամ հասավ Փաշինյանին օգնության։ Տեսնելով, որ սա տանուլ է տալիս ընտրությունները, մնում է մի ամիս, որ իր ողջ խմբակով ռադ լինի, Ալիևն իր կողմից աջակցության ձեռք մեկնեց Նիկոլին։ Ու սա սեղմեց իրեն մեկնված թուրքի ձեռքը։ Նիկոլի իշխանությունը էս աշխարհում պետք է երկու հոգու՝ Նիկոլին ու Ալիևին։

Ադրբեջանը զորք է կուտակում, մոտիկ է գալիս, հեսա մի երկու կրակոց էլ կարձակի ու խնդրեմ՝ ռազմական դրություն, ընտրությունների հետաձգում, որպեսզի էլի մի քիչ մնա իշխանության։

Ինչի՞ համար է Նիկոլին պետք իշխանությանը մնալ․ մեկ բանի համար՝ սա չդատվելու կամ ընդհանրապես՝ որևէ տարբերակով վարի չգնալու երաշխիք է։ Բայց մի օր դա լինելու է, չէ՞։ Սա էդքան խորը չի մտածում․ սրանց ձեռքին իշխանություն է ընկել ու երեք տարի ապրում են էս օրվա վայելքներով միայն (իհարկե՝ նաև քֆուրներով)։

Ինչի՞ համար է Ալիևին պետք Նիկոլը․ շատ պարզ բանի համար՝ ձեռնտու է։ Ինչ թուղթ ուզի՝ կստորագրի, ինչ ուզի՝ կտա, որ ձևաչափով ուզի։ Ալիևը Հայաստանում իշխանություն է պահում իր ձևով։ Նրան պետք է, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում մնա այնքան, մինչև իր խնդիրները կլուծի։

Ձեռքի հետ էլ վարկաբեկում են Ռուսաստանին՝ որպես այս պահին Հայաստանին մնացած միակ նորմալ դաշնակցի, թե՝ ռուսը չօգնեց և այլն և այլն։

Սա՛ է, այլ խորությամբ չարժե վերլուծել իրավիճակը։

Ասել ու ասում եմ՝ Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանը պատրաստ չէ նոր պատերազմ գնալու, այդ պատերազմում մենք էս գլխից պարտված ենք՝ արդեն բանավոր համաձայնությամբ։ Երկրապահ կա մի հատ՝ Սասուն Միքայելյանը, էն որ ասում էր հեղափոխությունը արցախյան պատերազմից կարևոր է, սա ԱԺ բեմից հայտարարում է, թե թուրքը հասել է Սյունիք, եկեք համախմբվենք։ Սյունիք թուրքին ո՞վ է բերել, նա, ում շուրջ ուզում ես համախմբվենք։ Համախմբվելը Նիկոլի շուրջ նույնն է, որ համախմբվենք Ալիևի շուրջ, ասա գնանք քյասար Ալիևի շուրջ կհամախմբվենք, ոչ թե չերեզ Նիկոլ։

Եթե մեր երկրում մեկ հարց կա, որի շուրջ հենց հիմա պետք է համախմբվել, դա Նիկոլի գլխավորած քաղաքական թիմին սիկտիր անելն է։ Այլ թեմա մենք այս պահին չունենք, որ պահանջում է համախմբում։ Մի անգամ համախմբվեցինք, ու ձեր իշխանությունը սխալ որոշումներով, ուզենալով, դիտմամբ վարի տվեց ամեն ինչ, զոհ, վիրավոր, գերի ու հող տվեց ու հիմա էլ է համախմբվելու կոչ անո՞ւմ։

Կրկնում եմ՝ ռադ եղեք ու դա կլինի մեր համախմբվելու ու երկիրը կարգի բերելու սկիզբը։

Հա՝ չմոռանամ ասել, որ մենք արդեն ում շուրջ որ պետք է՝ համախմբվել ենք ու սպասում ենք ձեր հեռանալուն մնացած 37 օրերին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular