ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը կասեր ցանկացած  երկրի բանական ղեկավար։ Բայց Նիկոլը չի ասի։

Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական թիմ, բայց ուսապարկերը դա չեն անի։

Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական գեներալիտետ, որը ստորագրելով «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» ձևակերպման տակ, հետո հոտընկայս դիմավորեց նրան։

Անգործունյա իշխանության պատճառով մենք կրկին հայտնվել ենք հողեր կորցնելու և պատերազմի վտանգի առջև։ Հրաժարականի փոխարեն Նիկոլը հիմա մտածում է ում վրա բարդի մեղքը։ «Պատասխանատուն ես եմ, մեղավորը ե՞ս եմ»։

Ու՞մ մեղավոր կկարգի Նիկոլը.

1. Ինչպես միշտ նախկիններին. բայց այս անգամ գործը բարդանալու է։ Ադրբեջանցիների առաջխաղացումը հայկական տարածքներ տեղի են ունեցել այն հատվածներում, որոնք սահման են դարձել վերջին վեց ամսվա ընթացքում, այն էլ իրենց կապիտուլյացիայի պատճառով։

2. Զինվորականներին. Չզարմանաք, եթե սլաքներն ուղղվեն զինվորականների վրա, և բոլորին սկսեն համոզել, որ սահմանը լավ չեն պահել։ Այստեղ էլ խնդիր ունեն, սահմանը այդ հատվածում կահավորված չի եղել։ Ինչն անմիջապես իշխանությունների պարտականությունն էր։

3. Սյունեցիներին. Դժվար կլինի համոզել, որ թշնամու դեմ առանց պետության պաշտպանության թողնված քաղաքացիները իրենց վրա պետք է վերցնեն Նիկոլի սխալներն ու մեղքերը։

4. Սյունիքի համայնքների ղեկավարներին. Գորիս, Սիսիան և մնացած համայնքների ղեկավարները ընդդիմացել են Նիկոլին, հարմար պահ է նրանց վրա մեղքերը բարդելու։

5. Վահե Հոկոբյանին. Նա միավորել է սյունեցիներին՝ իրենց հողում ապրելու գաղափարի շուրջ, կարելի է իրեն վերագրել ինչպես Նիկոլն է անվանում մերձճգնաժամային կամ ճգնաժամային իրավիճակը։

6. Ռուսաստանին. Կարող է համոզել իրեն անվերապահ հավատացողներին /ավելի կոշտ բառ չեմ ուզում օգտագործել, թեև տեղին կլիներ/, որ եթե Ռուսաստանը չուզեր, թշնամու կողմից առաջխաղացում չէր լինի։

7. ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ-ի հարցում մեղադրանքներ միշտ կգտնվեն։ Ժամանակին ՀԱՊԿ-ից դուրս գալու հիմնավորումներ ներկայացնող Նիկոլի համար ՀԱՊԿ-ին մեղադրելն ինչ է որ։

8. Մեզ բոլորիս. Իսկ այս հարցում նրա մեղադրանքը բավականին անխոցելի կլինի։ Եվ այն կհնչի այսպես. «Եթե ինձ չէիք վստահում, ապա ինչու եմ ես դեռ վարչապետի ժ/պ»։

Այս մարդը երկիրը տանում է կործանման։ Եթե վեց ամիս առաջ այս խնդիրը գիտակցողները վեր կանգնեին անձնական շահերից և հասարակության լայն զանգվածները դուրս գային փողոց, այսօրվա վիճակը չէր լինի։

Նույն վիճակը հիմա է՝ կամ մենք սա կգիտակցենք, կամ նա մեզ բոլորիս կնշանակի երկրի կորստի թիվ մեկ մեղավոր. և ճիշտ կլինի։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular