ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, որի օրակագում մեկ հարց է՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախաձեռնությունը։

Հայտարարության նախագծի տեքստում մասնավորապես ասվում է․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սեւ լճի տարածքից ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, խորացել մի քանի կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ադրբեջանական զինուժի կողմից «սահմանների ճշգրտման» պատրվակով իբր կատարվել են որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, դա ակնհայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

Սույն թվականի մայիսի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի ևս մեկ արտահերթ նիստ, որում արձանագրվել է, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող հայտարարություններ եւ պետական քաղաքականության մակարդակ բարձրացված հայատյատությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները եւ փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանն իրավունք է տալիս հակադարձել Ադրբեջանի ագրեսիային միջազգային իրավունքի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում է՝

  • մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ մեր պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով,
  • կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանարպետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»,-նշվում է հայտարարության նախագծում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ընթացիկ տարվա մայիսի 12-ին տեղի ունեցած ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փաստի առթիվ Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակում, երբ դեռեւս ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները չեն վերադարձել և բանակցությունների արդյունքում միևնույն է հրաժարվում են վերադառնալ իրենց ելման դիրքեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատ կրող միակ մարմին խստիվ դատապարտում է հարևան երկրի թշնամական գործողություններն ու ոտնձգությունները՝ մեր երկրի սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության նկատմամբ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular