ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հուսով եմ՝ ՀԱՊԿ-ի բանակցային ներուժն արդյունավետորեն կօգտագործվի ստեղծված ընթացիկ իրավիճակում. նմանատիպ սադրանքները պետք է կանխել». ՌԴ Դաշնության խորհրդի անդամ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարյովը ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բանակցային ներուժն արդյունավետ կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կուզենայի շեշտել, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է (և գործով ապացուցել է), որ մեր խնդիրն է մեր հարևանների միջև հակամարտությունը հենց խաղաղ ճանապարհով լուծելը: Խաղաղ երկխոսությունը խթանելու համար մենք միշտ փորձել ենք նաև ներգրավել միջազգային կազմակերպություններին, ինչպիսին է ՀԱՊԿ-ն: Հուսով եմ, որ այս կազմակերպության բանակցային ներուժն արդյունավետորեն կօգտագործվի ստեղծված ընթացիկ իրավիճակում»,- բացատրել է Բոնդարյովը:

Նա համոզված է, որ Ռուսաստանի խաղաղապահ միջնորդությունը կխոչընդոտի հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը: Սենատորի խոսքով՝ ավելի վաղ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպը բացատրվում է այն փաստով, որ «երկու պետությունների հարաբերությունները, որոնք վերջերս են հակամարտել, ամբողջությամբ կարգավորված չեն»:

«Գլխավորն այն է, որ նման միջադեպերը (սահմանային խախտումները) չկրկնվեն, չունենան շարունակություն և լուծվեն հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով (զորքերի արագ դուրսբերմամբ), որպեսզի հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվի: Նմանատիպ սադրանքները պետք է կանխել: Եվ սա արդեն ոչ թե ռազմաքաղաքական խնդիր է, այլ «զուտ քաղաքական»,- ընդգծել է Բոնդարևը:

Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի հետ կապված ՀԱՊԿ-ին դիմելու որոշման մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular